Պուտինին էլ հրավիրեք Շուշի

  • 23:30 01.07.2024

Ադրբեջանի վերահսկողությանն անցած Շուշիում հուլիսի 5-6-ը տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։

Ըստ inbusiness.kz-ի՝ գագաթնաժողովին կմասնակցեն Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի ղեկավարները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանն ու Ալիևը կայցելեն նաև Ադրբեջանի բռնազավթված Շուշի։

Տրամաբանական կլինի հրավիրել նաեւ Պուտինին, ի վերջո, նրա շնորհիվ է այս ամենը հնարավոր եղել։ Տեսնես Ստեփանակերտի Մազի կամրջում դեռ կախվա՞ծ է նրա նկարը։

f