Ժողովուրդը հստակ հայեցակարգով և գործողությունների հետևողականությամբ ուժին է հետևելու

  • 14:04 02.07.2024

«Մեր պայմաններով Արցախ վերադառնալու հույսը չի կարելի անտեսել։ Ի վերջո, համաշխարհային հանրությունը, մասնավորապես՝ Արևմուտքը, որպես պայման առաջ է քաշում «վերադարձի իրավունքը»։ Բայց սրա դեմ աշխատում են Փաշինյանն ու Լիպարիտյանը, Էրդողանը, Ալիևն ու Պուտինը։

Վերադառնալու համար անհրաժեշտ է, որ Հայաստանում լինի այլ իշխանություն։ Ուստի Արցախի քաղաքացիները չպետք է խանգարեն Հայաստանի բնակչությանն ընտրել նոր իշխանություն»,- ասաց Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։

Նրա խոսքով, արցախցիների միջամտությունը ներքին գործընթացներին միայն նպաստում է Փաշինյանի իշխանության ամրապնդմանը.

«Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հովանավորյալների ակտիվ գործունեությունը տարակուսանքի մեջ է գցում Հայաստանի բնակչությանը։ Նախկինների վերադարձը կանխելու համար ժողովուրդը չմտածված ընտրում է Փաշինյանին։

Օրինակ, անցած ընտրություններում ընդդիմության և իշխանությունների վարկանիշը գրեթե հավասար էր՝ ընտրազանգվածի 20-ական տոկոս, բայց Փաշինյանը ավելի շատ ստացավ, քանի որ մարդիկ չէին ուզում, որ նախկին նախագահները վերադառնան։

Բայց վաղ թե ուշ կհայտնվի մի նոր ուժ, որը ջնջելու է նախկինների ամբիցիաները և ներկաների պոպուլիզմը։ Դա կլինի ոչ թե Դաշնակցությունը կամ Եկեղեցին, այլ պրոֆեսիոնալներ, ովքեր ունեն հստակ հայեցակարգ և հետևողական են իրենց գործողություններում։ Ժողովուրդը կգնա նրանց հետևից։ Ես արդեն տեսնում եմ այս ուժի առաջացման նախադրյալները։ Դրանցից մեկն այն սխալներն են, որոնք թույլ են տալիս հասարակության մեջ»։

Ալվարդ Գրիգորյան

f