Արցախի Հանրային հեռուստառադիոն վերսկսում է հեռարձակումները

  • 20:51 05.07.2024

Արցախցի մի քանի լրագրողների նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծվել է «10-րդ նահանգ» հասարակական կազմակերպությունը։ Կազմակերպության առաջին նախագիծը Արցախի հանրային հեռուստատեսության աշխատանքի վերսկսումն է։ Հեռարձակումը կանցկացվի սոցիալական ցանցերում։

«Արցախի բռնագաղթից հետո տեխնիկական, սոցիալական և իրավական խնդիրների պատճառով Արցախի հեռուստատեսությունը չի կարողացել վերսկսել աշխատանքը Հայաստանում։

Բայց Արցախի հանրային հեռուստառադիոընկերության թիմի մի մասը որոշել է համախմբվել և քայլեր ձեռնարկել աշխատանքը վերսկսելու համար։ Այս որոշումը կայացրել ենք, քանի որ մեր հայրենակիցները բազմիցս կապվել են մեզ հետ և ափսոսանք հայտնել, որ կորցրել են Արցախի հեռուստատեսություն դիտելու հնարավորությունը։ Ստեղծեցինք «10-րդ նահանգ» լրագրողների հասարակական կազմակերպություն։ Կազմակերպության առաջին նախագիծը Արցախի հեռուստաընկերության աշխատանքի վերսկսումն է՝ դեռ սոցիալական ցանցերի միջոցով։ Հույս ունենք դառնալ նույնքան նշանակալից լրատվամիջոց, որքան հայրենիքում էինք։ Դարձնեք ամբիոն, խոսափող արցախցիների համար, հարթակ, որտեղ նրանք կարող են բարձրաձայնել իրենց խնդիրները, առաջարկները, մտահոգություններն ու ցանկությունները։

Թեև սոցիալական ցանցերն այսօր մեր միակ տարբերակն են, բայց թերևս սա ավելի օպտիմալ է, քանի որ այսպես մե կարող են դիտել այլ երկրների մեր հայրենակիցները։ Մենք դեռ փորձում ենք մեր միջոցներից աշխատանքի համար սարքավորումներ գտնել՝ ինչ-որ մեկին հաջողվել է հանել տեսախցիկը, ինչ-որ մեկը միկրոֆոն կամ եռոտանի ուներ և այլն։ Մենք ուսումնասիրում ենք սոցիալական ցանցերի հնարավորությունները, կա https://www.facebook.com/ArtsakhTV էջ»,- ասաց «10-րդ նահանգ» ՀԿ-ի նախագծերի համակարգող, Արցախի հանրային հեռարձակման լրագրող Նարեկ Սահակյանը։

Նա հայտնեց, որ Արցախի հեռուստատեսության նախագծում ներգրավված են Արցախի հանրային հեռուստատեսության և ռադիոյի 12 նախկին ստեղծագործողներ։

Եթերերի մոտ 50%-ը հատկացվելու է փախստականների սոցիալական խնդիրներին, հատկապես ակտուալ  խնդիրներին, սակայն կլինեն նաև լրատվական բլոկներ, պատմամշակութային նյութեր, հեղինակային հաղորդումներ, հետաքննական լրագրություն, վերլուծականներ և ռեպորտաժներ Արցախի բնակիչների մասին։

Սահակյանը նշել է, որ հնարավոր է եղել «Արցախի հեռուստատեսության ստեղծագործական փոքր խումբ հավաքել, որը պատրաստ է սկսել աշխատել կամավոր հիմունքներով՝ հույս ունենալով, որ մեր աշխատանքը կգնահատվի դոնորների կողմից», և հավելեց, որ «եթե մեզ հաջողվի ներգրավել մարդկանց, ովքեր պատրաստ են ֆինանսավորել մեր նախագիծը, կկարողանանք ներգրավել արցախցի այլ լրագրողների, ովքեր աշխատանք չեն կարող գտնել»։

Ալվարդ Գրիգորյան

f