Եվրահանձնաժողովը (ԵՀ) երկուշաբթի օրը՝ հուլիսի 15-ին, հայտարարեց Հունգարիայի՝ ԵՄ Խորհրդի վեցամսյա նախագահության շրջանակներում ոչ պաշտոնական հանդիպումների բոյկոտի՝ ի պատասխան Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա և Պեկին վիճահարույց այցերի: ԵՀ-ն եվրոհանձնակատարներին չի ուղարկի Հունգարիայում ԵՄ նախարարների ոչ պաշտոնական համաժողովներին։ Փոխարենը Հանձնաժողովն այս հանդիպումներին կներկայացնեն բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս մասին հայտնում է DW-ն
«Հունգարիայի նախագահության մեկնարկի հետ կապված վերջին իրադարձությունների լույսի ներքո՝ նախագահը (Ուրսուլա ֆոն դեր Լեյեն-Խմբ.) որոշել է, որ Եվրահանձնաժողովը ավագ պետական ծառայողների մակարդակով ներկայացված կլինի միայն Խորհրդի ոչ պաշտոնական հանդիպումներում»,- ասել է ԵՀ խոսնակ Էրիկ Մամերին։ Նա նաեւ հայտարարել է Եվրահանձնաժողովի առաջին պաշտոնական այցը Հունգարիա չեղարկելու մասին։
Մինչ Եվրոպան բոյկոտում է Հունգարիային, Հայաստանը հանկարծ սիրահարվեց Օրբանին, ով հենց նոր էր Շուշի այցելել «թյուրքական պետությունների գագաթնաժողովին»։ Պարզ չէ՝ Երևանը դա անում է ինադու Եվրոպայի՞ն, թե Պուտինին և Էրդողանին հաճոյանալու համար։