Այսօր, տեղական ժամանակով ժամը 06։09-ին, Վրաստանի Գուրջաանի քաղաքից 30 կմ հարավ, գրանցվել է 4.2 մագնիտուդով երկրաշարժ:
Ըստ Սեյսմիկ պաշտպանության՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Տավուշի մարզում, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի քաղաքներում՝ 3-4 բալ, Գեղարքունիքի մարզում՝ 3 բալ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում՝ 3 բալ, Երևան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։
Ավերածությունների մասին հաղորդումներ չկան։