Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը լրագրողներին ասել է, որ բրիտանական կողմն առաջարկել է Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնել։
Կողմերից ոչ մեկը նախկինում պաշտոնապես չէր հայտարարել նման հանդիպման հնարավորության մասին։
«Հանդիպումից Հայաստանի վարչապետի մերժումը նահանջ է խաղաղության օրակարգից»,- ասել է Հաջիևը։
Ադրբեջանական կողմը մերժել է հայկական կողմի առաջարկը` Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ Միացյալ Թագավրությունում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ
Անի Բադալյանը։
«Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է: Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,– գրել է խոսնակը։
Նշենք, որ ադրբեջանական կողմն էլ պնդում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էը հրաժարվել Լոնդոնում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: