Կադիրովն ընդդեմ Միրզոյանի Wildberries-ի պատճառով. ռուսական բիզնես-բարքեր

  • 23:31 23.07.2024

Ըստ ԶԼՄ-ների՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է ռուսական խոշորագույն մարկետփլեյսերից մեկի՝ Wildberries-ի «բաց և լկտի տիրանալու» մասին․ դա տեղի է ունեցել ընկերության հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հետ հանդիպումից հետո։

Wildberries marketplace-ի և Russ արտաքին գովազդի օպերատորի միաձուլման մասին հայտարարվել է հունիսի 18-ի երեկոյան։ RBC-ի աղբյուրներն այնուհետ հայտնեցին, որ նոր միավորված ընկերությունների խմբի գործադիր տնօրենը կդառնա Ռոբերտ Միրզոյանը (տեսանյութում Վլադիսլավ Բակալչուկը նշել է նրզ եղբորը՝ Լևանին):

Ես գիտեմ, որ այս արշավանքի լծակները գտնվում են Լևան և Ռոբերտ Միրզոյան եղբայրների, ինչպես նաև մի քանի հայտնի կովկասցիների ձեռքում»,- ասել է Կադիրովը։

Ըստ Forbes-ի՝ Միրզոյանն ու Տատյանա Բակալչուկը նամակ են հղել Պուտինին։ Նրանք գրել են, որ գործարքը Ռուսաստանում «ամենաուժեղ մրցակից» կստեղծի այնպիսի ընկերությունների համար, ինչպիսիք են Amazon-ը և Alibaba-ն, ինչպես նաև կստեղծի «խոշորագույն թվային բանկային ցանցը և վճարային համակարգը ռուբլով հաշվարկների համար ամբողջ աշխարհում՝ շրջանցելով SWIFT-ը»:

Կադիրովը հայտարարել է, որ «իմ հանձնարարությամբ այդ հարցով կզբաղվի իմ սիրելի ԵՂԲԱՅՐ, ՌԴ Պետական ​​դումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը»։

«Անկասկած, ՀԱՐԳԵԼԻ՛ ԵՂԲԱՅՐ, Չեչնիայի Հանրապետության ղեկավար, Ռուսաստանի հերոս ՌԱՄԶԱՆ ԱԽՄԱՏՈՎԻՉ ԿԱԴԻՐՈՎԻ բոլոր պատվերները կկատարվեն արագ և հարյուր տոկոսով։ Մենք դա կհասցնենք մինչև վերջ»։ Դելիխանովն այսպես է արձագանքել Կադիրովի «Վլադիսլավի կնոջն ու բիզնեսը ընտանիքին վերադարձնելու» հրամանին։

f