Լիտվայի դեսպանատունը հրաժարվում է մուտքի արտոնագրեր տրամադրել 070 ծածկագրով հայկական անձնագիր ունեցող անձանց՝ անտեսելով Հայաստանի արտաքին գործերի նախարարության երաշխիքները և այն, որ ուղևորությունը կրում է կրթական բնույթ։
Այս մասին պատմել է Արցախից բռնի տեղափոխված Ալինա Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ փետրվարին նա դիմել է Լատվիայում գրադարանավարության ամառային դպրոցին մասնակցելու համար։ Նրան ընդունել են ապրիլին։ Փաստաթղթեր են պատրաստվել և ուղարկվել պահանջվող հասցեատերերի:
«Ծրագրի կարևոր չափանիշը արցախցիների մասնակցությունն է։ Փաստաթղթերս ընդունվեցին։ Ի պատասխան իմ բազմիցս հարցադրումների, թե իմ արցախյան ծագման պատճառով խնդիրներ հնարավո՞ր են, ինձ ասացին, որ խնդիրներ չեն լինի։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը երաշխիքներ է տվել իմ ճանապարհորդության և այս ծրագրին մասնակցելու համար։ Վրաստանում Լատվիայի դեսպանատունը եւս հաստատեց և համաձայնեց իմ այցին։ Բայց Երևանում Լիտվայի դեսպանատունը մերժել է վիզա տրամադրել (քանի որ Հայաստանում Լատվիայի դեսպանատուն չկա, պետք է դիմել Լիտվայի դեսպանատուն): Իմ պահանջներին պատասխանեցին, որ խնդիրը 070 ծածկագրով անձնագիրն է, և մենք «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԻԱՐԺԵՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ չենք»։ Ես տարակուսանքի մեջ եմ: Սա ի՞նչ ձեւակերպում է։ Զարմանալի է, որ ինձ մերժեցին մասնակցել կրթական, այսինքն՝ մարդասիրական ծրագրին»։
Ալվարդ Գրիգորյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: