Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հստակ պատասխան չի տալիս հարցին, թե ի՞նչ եղանակով է լուծվելու Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված վերաբնակիչ համարվող անձանց խնդիրը, որի մասին ավելի վաղ step1.am-ը բարձրաձայնել էր։ Տեղեկացրել էինք, որ ըստ Քաշաթաղի Հայկազյան համայնքի ղեկավար Արմեն Չոմոյանի՝ Արցախից բռնի տեղահանված վերաբնակիչ համարվող մոտ 370 ընտանիքներ դուրս են մնացել բնակարանի գնման սերտիֆիկատի ծրագրից եւ այժմ չեն կարողանում գրանցվել, քանի որ գրանցման առցանց պատուհանը փակ է։ Այս ընտանիքները զրկվել են նաեւ «40+10» հազար աջակցության ծրագրից, քանի որ համարվում են բնակարանի գնման սերտիֆիկատի ծրագրի շահառու։ Ստացվում է՝ ո՛չ աջակցության գումարն են ստանում, ո՛չ էլ կարողանում են գրանցվել՝ ծրագրից օգտվելու համար։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը մեր հարցերին, թե ի՞նչ աշխատանք է տարվում այս անձանց խնդիրը լուծելու համար, մարդիկ ե՞րբ կկարողանան առցանց գրանցվել՝ հավաստագրով բնակարան գնելու համար, պատասխանեց․ «Քննարկվում են լուծման մի քանի տարբերակներ, բայց մանրամասներն առաջիկայում կտեղեկացնենք մեր հայրենակիցներին։ Այսինքն՝ հարցն ուշադրության կենտրոնում է, քննարկումներ կան, բայց լուծման որ տարբերակով առաջ կշարժվենք, կտեղեկացնենք լրացուցիչ»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: