ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ուրբաթ՝ հուլիսի 26-ին, ընդունել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի նստավայրում։ Թրամփը «խոստացել է, որ երբ վերադառնա Սպիտակ տուն, կգործադրի բոլոր ջանքերը Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու և ԱՄՆ-ի քոլեջներում հակասեմիտիզմի տարածման դեմ պայքարելու համար», – ասվում է տեղեկատվության մեջ:
Նա նաև քննադատեց նոյեմբերի ընտրություններում իր պոտենցիալ մրցակցին՝ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին, այն բանից հետո, երբ նա երեկ «խիստ մտահոգություն հայտնեց Գազայի հատվածում մարդկային տառապանքների մասշտաբների վերաբերյալ»՝ կապված Իսրայելի Համասի պատերազմի հետ: Թրամփը նրա խոսքերն անվանել է «անհարգալից»։ «Ես իսկապես չգիտեմ, թե ինչպես կարող են հրեաները քվեարկել նրա օգտին, թեև դա նրանց որոշումն է», – ասաց նա:
Բենիամին Նեթանյահուն Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո հույս է հայտնել, որ իր այցը Միացյալ Նահանգներ կօգնի արագ համաձայնության գալ իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ, որոնք դեռևս պահվում են ՀԱՄԱՍ-ի կողմից: