Ստեփանակերտ, 2023, սեպտեմբերի 19
Էրդողանն ասել է, որ Անկարան «պաղեստինցիներին օգնելու համար կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես դա արեց անցյալում Լիբիայում և Ղարաբաղում»:
Այդ մասին Էրդողանը հայտարարեց նույն օրը, երբ հայտնի դարձավ, որ հուլիսի 30-ին տեղի է ունենալու Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբինյանի եւ Քըլըչի 5-րդ հանդիպումը։
Հայկական կողմը չարձագանքեց Էրդողանի խոստովանական հայտարարությանը և չմեղադրեց Թուրքիային ագրեսիայի մեջ՝ ընդունելով Թուրքիայի ներխուժումն Արցախ որպես “օրինաչափ” և կապ չունեցող Ռուբինյանի եւ Քըիլիչի հանդիպման հետ։ Ավելին, օրերս Նիկոլ Փաշինյանը, ընդհատելով արձակուրդը, այցելել է Մարգարայի անցակետ՝ նախանշելով հայ-թուրքական սահմանի մոտալուտ բացումը «երրորդ երկրների քաղաքացիների համար»։
Ավելի վաղ Փաշինյանը արցախյան վերնախավին անվանել էր «վախկոտ դասալիքներ», որոնք պետք է փտեն բանտում։ Իսկ իշխանամետ շրջանակներում ակտիվորեն տարածվում էր թունավոր թեզն այն մասին, որ արցախցիները չեն կռվել ու լքել են իրենց տները Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար։
Ի տարբերություն Էրդողանի, Հայաստանի իշխանությունը քաղաքական գնահատական չի տվել 2020-2023թթ. պատերազմին և պատասխանատվության չի հրավիրել Ռուսաստանին, Թուրքիային և Իսրայելին, որոնք անմիջականորեն մասնակցել են պատերազմին։ Հայաստանի կառավարությունը չի հայտարարել, որ Արցախի ժողովուրդը և հայկական բանակը կռվել է ոչ թե Ալիևի զորքերի, այլ չորս երկրների դեմ։
Բայց Բաքուն անսպասելիորեն հակադարձեց Էրդողանի հայտարարություններին։
«Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման հետ կապված ռազմական գործողություններին որևէ երկրի զինվորական անձնակազմի մասնակցության մասին հայտարարությունները որևէ հիմք չունեն», – ասել են Բաքվի ՊՆ-ում։
Տեսեք, թե ինչպես միանգամից թփրտաց Բաքուն։ Ի վերջո, Էրդողանը պատահաբար կամ միտումնավոր պայթեցրեց Ալիևի փքված փուչիկը, որը դես ու դեն է գնում «ամենազոր» տեսքով, բռունցքը թափահարելով, եւ ահա պարզվեց՝ որ ոչ մի բռունցք էլ չկա․ Էրդողանն ասում է, որ ամեն ինչ Թուրքիան է արել։
Էրդողանի հայտարարությունը ապտակ է նաև Պուտինին և Նեթանյահուին, որոնք, ըստ ամենայնի, խոստացել էին, որ եթե Թուրքիան Ղարաբաղ մտնի, նրանք կլուծեն քաղաքական խնդիրները և կհասնեն ագրեսիայի և ցեղասպանության արդյունքների միջազգային ճանաչմանը։ Բայց այստեղ էլ չստացվեց, և այժմ աշխարհի ուղեղային կենտրոնները լրջորեն քննարկում են Ռուսաստանի, Թուրքիայի և Իսրայելի փլուզման հնարավորությունը: Իսկ Արցախի հարցը ինչպես չլուծված եղել է, այդպես էլ մնում է։
Ղարաբաղի հայկական արմատներն այնքան խորն են, որ դուրս են գալիս երկրագնդի մյուս կողմից։
Նաիրա Հայրումյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: