Եվրոպական խորհուրդը հաստատեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու առաջարկը

Տարիներ տևած բանակցություններից հետո այսօր Եվրամիությունը անդամ բոլոր երկրների դեսպանների մակարդակով ի վերջո հավանություն տվեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկին, Բրյուսելից փոխանցում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները։

«Այժմ արդեն՝ անդամ 27 երկրների հավանությունից հետո, հարցը ֆորմալ հաստատման կդրվի ԵՄ Խորհրդում, ապա կփոխանցվի Եվրահանձնաժողովին, որն էլ կհայտարարի՝ կոնկրետ երբ է սկսում բանակցությունները և գործողությունների ինչ ծրագիր է դնում Երևանի առջև»,- բացատրում է «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակը, հավելելով՝ առջևում տևական գործընթաց է սպասվում։

«Դա նշանակում է, որ կներկայացվեն կատարված քայլերի մասին ամենամյա զեկույցներ, որոնք կշարունակվեն մի քանի տարի։ Որոշ երկրների, օրինակ, Մոլդովայի դեպքում, պահանջվեց 3-ից 4 տարի, Վրաստանից՝ 5, Ուկրաինայից՝ 9։ Թուրքիայի հետ բանակցությունները 10 տարուց ավելի է դեռ շարունակվում են, այնպես որ ամեն մի երկիր տարբեր կերպ է անցնում այդ ճանապարհը։ Սա գործընթացի սկիզբն է, որն ավարտին հասցնելու համար ժամանակ կպահանջվի», – ասում է «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի հարցերով խմբագիրը։

Հայաստանի հարցով այսօր ընդունված որոշման մեջ նշվում է՝ վիզաների պահանջը կհանվի անհրաժեշտ բոլոր չափանիշների լիարժեք բավարարման դեպքում միայն։ Որպես կանոն, Բրյուսելն առաջադրում է չորս հիմնական պահանջ՝ սահմանների կառավարումից մինչև կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի դեմ պայքար։

Սա հարյուրավոր էջերից բաղկացած ծավալուն պահանջների մի ցանկ է, որը Հայաստանը պետք է իրագործի, և դրա համար տարիներ կպահանջվեն։ Որպես կանոն, անհրաժեշտ գործողությունների այդ ծրագիրը կազմելու և ներկայացնելու համար, Յոզվյակի խոսքով, Բրյուսելից մոտ կես տարի է պահանջվում, բայց քանի որ հունիսին տեղի ունեցած Եվրախորհրդարանի ընտրություններից հետո նոր Եվրահանձնաժողով դեռ չի ձևավորվել, ակնկալվում է, որ Հայաստանի դեպքում պահանջների այդ ցանկը կներկայացվի կա՛մ այս տարեվերջին, կա՛մ մյուս տարվա սկզբին։ Դրանք լիարժեք իրագործելուց հետո, սակայն, Հայաստանը ևս մեկ կարևոր խոչընդոտ պետք է հաղթահարի։

«Այս հարցում վերջնական որոշում կայացնելու իրավունք ունի երկու կառույց․ մեկը Եվրախորհդարանն է, որտեղ Հայաստանն անհրաժեշտ աջակցություն ունի, երկրորդն՝ անդամ երկրները։ Բոլոր 27-ը պետք է միասին իրենց համաձայնությունը տան, ինչը միշտ չէ, որ հեշտ է, քանի որ հիմա Եվրոպայում շարժում է սկսվել ապօրինի ներգաղթի դեմ», – պարզաբանում է «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի հարցերով խմբագիրը։

Նրա փոխանցմամբ, երկու տարի առաջ Վրաստանին վիզաների ազատականացում տալուց հետո կան բողոքներ, որ հանցավոր խմբերն են օգտվում դրանից, կամ որ Վրաստանի քաղաքացիները գալիս են այդ ճանապարհով, հետո փորձում Եվրոպայում փախստականի կարգավիճակ ստանալ։ Ուստի կան մի քանի երկրներ, մասնավորապես, Շվեդիան, Նիդեռլանդները, Ավստրիան, մեղմ ասած, շատ զգուշավոր են հավելյալ երկրների վիզաներից ազատելու հարցում։  «Այս պահին անարգել՝ առանց վիզայի Եվրամիություն մտնելու հնարավորությունից օգտվում է 60 երկիր․ պահանջը մեկն է՝ այդ երկրի քաղաքացիները 180 օրվա ընթացքում առավելագույնն 90 օր կարող են անցկացնել շենգենյան գոտում։ Պահանջը շարունակաբար խախտելու, ինչպես նաև մյուս բարեփոխումները չշարունակելու դեպքում Բրյուսելը կարող է որոշումը վերանայել։ Կա նաև ազատականացումը դադարեցնելու մեխանիզմ, որն, օրինակ, հենց հիմա քննարկվում է Վրաստանի դեպքում»,- ասաց Յոզվյակը։

«Այսինքն, կարող եք ստանալ այդ արտոնությունը՝ տևական աշխատանքից հետո, կարող եք նաև կորցնել, և դա կարող է շատ արագ լինել։ Խոչընդոտները շատ են», – նշեց նա։

Հայկական ՀԿ-ների նամակը․ ինչո՞ւ COP29-ի գագաթնաժողովը պետք է անցկացվի ավտորիտար, նավթ արդյունահանող երկրում

Բոնն  «Կլիմայի աշտարակ», կողմերի համաժողովին (COP)

Bonn, «Climate Tower», Conference of the Parties (COP)

ՄԱԿի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի քարտուղարության կենտրոնակայանին

Այս տարի նոյեմբերի 11-ից 24-ը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովը (COP29) կկայանա Բաքվում։

Հիշեցնում ենք ձեզ, որ Արցախի հայաթափումից երկուսուկես ամիս հետո՝ 2023 թվականի դեկտեմբերի 11-ին, Դուբայում կայացած COP28 լիագումար նիստի որոշումը հաջորդ համաժողովը Բաքվում անցկացնելու մասին՝ Բաքվի ռեժիմի առաջնորդը գնահատել է որպես իր՝ Արցախի հայության դեմ արարքին բարձր աջակցություն։ Իհարկե, միջազգային կառույցների լռությունը թույլ է տալիս ավտորիտար այդ առաջնորդին թե 2020 թվականի սեպտեմբերի 27-ի լայնամասշտաբ ագրեսիան, թե 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի՝ տաս ամիսներ տևած սովամահության շրջափակումից հետո ռազմական ագրեսիան, դրան հետևած 150 հազար հայերի դեմ տարված ցեղասպանությունն ու հայրենազրկումը, ուժի կիրառումը «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու համար, Արցախի հայաթափումը` բնորոշել որպես հակաահաբեկչական գործողություն[1],  [2], [3]։

Հիշեցնում ենք նաև, որ Հայաստանը նույնպես առաջադրել էր COP29-ը հյուրընկալելու իր թեկնածությունը։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի միջև ուղիղ բանակցությունների արդյունքում անցյալ տարվա դեկտեմբերի 7-ին արված համատեղ հայտարարության մեջ ասվել էր, որ Հայաստանը հանել է իր թեկնածությունը հօգուտ Ադրբեջանի։ Այո՛, Հայաստանը իր թեկնածությունը հանեց, քանի որ դրա արդյունքում կարողացավ տուն վերադարձնել Բաքվում անարդար զնդանված 32 հայ գերի, փրկվեց 32 մարդու կյանք ու առողջություն։

Բաքվի հայատյաց առաջնորդը ոչ միայն արհամարհում է միջազգային օրենքն ու միջազգային դատարանների որոշումները, այլև ի սպառ ոտնահարել է 2020 թվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, արդյունքում մեծաթիվ հայեր՝ զինվորներ,  Արցախի Հանրապետության քաղաքական իշխանավորներ, շարքային հայեր այսօր գտնվում են գերեվարության մեջ։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի երրորդ ագրեսիան չճանաչված Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) դեմ և տարածքների օկուպացիան, մահվան սպառնալիքի տակ խաղաղ բնակչության բռնի տեղահանումը, այնուհետև օկուպացիայից դուրս մնացած տարածքներում խաղաղ բնակչության դեմ տասն ամիս ձգված տոտալ շրջափակումն ու նրանց սովամահության մատնելը, և դրանից հետո էլ արդեն 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին  բնակչության դեմ չորրորդ ագրեսիայով ցեղասպանության իրականացումն ու Արցախի Հանրապետության ամբողջական հայաթափումը (Արցախի Հանրապետության տարածքում այլևս հայեր չկան), ապա դրանից հետո համաշխարհային հանրության ներողամիտ վերաբերմունքը Ալիևի նկատմամբ, ով խոստովանել էր, որ իրավացի էր, երբ ասում էր, թե ինքը հակամարտությունը կլուծի ուժով, քաղաքական հարցերը բիրտ ուժի միջոցով լուծելու ձգտող բռնապետերի համար ընկալվում է կանաչ լույս։

Այնուամենայնիվ, COP29-ի գագաթնաժողովը պետք է անցկացվի ավտորիտար, նավթ արդյունահանող երկրում, երկիր, որի արտանետած ջերմոցային գազերը մեծ ներդրում ունեն կլիմայի գլոբալ փոփոխման մեջ, բայց որը իր իսկ արտանետած ջերմոցային գազերից ստանում է միլիարդավոր դոլարներ, որով զինվում է, որ հետո հանգիստ ու անարգելք ջախջախի ժողովրդավարության կղզյակ, չճանաչված Արցախի Հանրապետությանը, հայաթափ անի այդ փոքրիկ երկիրը, իրենց տներից սպանելով, բռնաբարելով, մորթելով քշել շուրջ 150 հազար հայի։

Արտանետված ջերմոցային գազերով ավտորիտար Բաքվի առաջնորդը կուտակում է միլիարդներ, որ կաշառի անվստահ Արևմուտքին ու արհամարհի միջազգային դատարանի որոշումները, ցինիկաբար հայտարարի, թե միջազգային օրենքը չի գործում, ու միայն իր «երկաթե բռունցքն» է հարց լուծում։

Ահա, թե ինչ վնասներ են հասցնում անհամաչափ արտանետվող այդ ջերմոցային գազերը. ավերում են եվրոպական և համամարդկային արժեքները, ավերում են փոքր ժողովրդներին հանուն անծայրածիր բարեկեցության, ավերում են բնությունը, անտառը, Կասպիցի ջրերը։

Ու ոչ միայն ջերմոցային գազերը։ Լպիրշ ու անպատիժ կանոններ թելադրող Բաքվի առաջնորդը  2020 թվի սեպտեմբեր-հոկտեմբերին Արցախի անտառները ավերեց սպիտակ ֆոսֆորով, հետապնդելով այդ անտառներում թաքնված հայերին, ու դա ուղիղ շարունակությունն էր 1992 թվի հունիսի 12-13-ի, երբ Բաքուն հայաթափում էր Շահումյանի շրջանը ու կիրառեց  ֆոսֆոր, ու ոչ մի պատիժ, նույնիսկ այն միջազգային կառույցների կողմից, որոնք ներկայանում են որպես բնության խնդիրներով մտահոգ կազմակերպություններ։ Ահա թե որտեղից Բաքվի մարդասպան առաջնորդին միջազգային իրավունքի ամուլ լինելու մասին պատկերացումները, ահա թե որտեղից դրան այդ «դրական» փորձը։

1958-1980 թվերին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում արտադրվել է 24000 տոննա DDT և 181 տոննա լինդան։ Բացի այդ, արտադրվել է նաև հեքսաքլորան։ 1989-1991 թվականների ընթացքում մոտ 8000 տոննա հնացած և արգելված թունաքիմիկատներ, հիմնականում DDT և հեքսաքլորան առաքվել է Բաքվից 53 կմ հեռավորության վրա գտնվող աղբավայր: Հետագայում այն ​​մնացել է առանց մասնագիտացված պաշտպանության։  Թունաքիմիկատների մեծ մասը թալանվել է տեղի բնակչության կողմից։ Ներկայումս տեղանքում առկա է ընդամենը 4000 տոննա թունաքիմիկատ։ Տասնյակ հազարավոր արգելված քլորօրգանական այդ թունաքիմիկատները մեծ «միգրացիա» են ապրել, ստվերային վերավաճառվել Ռուսաստանում, Հարավկովկասյան ռեգիոնում։ 1984-2004 թվերին 100 անուն թունաքիմիկատներից 18735 տոննա արտադրվել է Ադրբեջանում, և ներկրվել է 429 586 տոննա թունաքիմիկատ[4]։ ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ տարեկան մոտ 500 տոննա թունաքիմիկատ է ներմուծվում Ադրբեջան, իսկ ըստ ԵԱՀԿ-ի տվյալների`  դրանց մի մասը արգելված թունաքիմիկատներ են՝ DDT, հեքսաքլորան, իզոֆեն, նատրիումպրոֆինատ, քլորոֆոսը և այլն[5]։ Արգելված այդ թունաքիմիկատներով հագեցած ջրերով էին ջրում անգամ Բաքվի տները[6]։ Արգելված  կայուն օրգանական աղտոտիչները հայտնաբերվել են նաև արտահանվող մրգերում[7]։

Ալիևների ընտանիքը ոչ միայն միլիարդներ  է  կուտակում  անգամ արգելված կայուն օրգանական աղտոտիչների կիրառումից  ու «սև ոսկուց», այլև «սպիտակ ոսկուց», ու հոգ չէ, որ անհայտ ծագման թունաքիմիկատներով ապականում են բամբակի դաշտերը նույնիսկ կանանց աշխատանքին զուգահեռ [8]։

Բաքվի մարդատյաց ռեժիմի համար գրոշ գին ունի մարդու կյանքը, կարևորը «սև ոսկուց» ու «սպիտակ ոսկուց» կուտակած միլիարդներն են, իսկ խախտումները աղաղակող են, հղփացած Բաքուն արագ և հաջող է խեղդում նման աղաղակները։ Բաքուն ունի մարդու իրավունքների ոտնահարման ցնցող պատմություններ, ինչպես բնապահպանական բողոքի ցույցեր ճնշելը և լրագրողների ձերբակալությունները:

Չճանաչված Արցախի Հանրապետության դեմ տարված ցեղասպանությունից արդեն երեք ամիս հետո Բաքվի ռեժիմը հայտարարում է, որ Արցախի օկուպացված տարածքները վեր է ածում կոշտ կենցաղային աղբի պոլիգոնների ու վերբեռնման կետերի[9]։ Մյուս կողմից Բաքուն  Նախիջևանի Քենգերլի շրջանի Բեյուքդյուզ գյուղի 9 հա տարածքում արդեն այս տարվա հուլիս ամսին բացում է վտանգավոր թափոնների պոլիգոն[10]։

Փաստացի կոռումպացված Բաքուն, օգտվելով միջազգային հանրության աստվածամերժ անտարբերությունից, ցինիկաբար նոր մարտահրավերների առաջ է կանգնեցնում ոչ միայն Արցախի հայությանը՝ նրանց վերադարձը իրենց տներ արգելափակելով աղբի կույտերով, այլև  այդ կույտերով հերթական ոտնձգությունն է անում ավտոխտոն հայության մշակութային ժառանգության դեմ, ու վերջնական վտանգի տակ է դնում տարածաշրջանի էկոլոգիական որակը։ Ու կրկին հարցեր՝  Նախիջևան ի՞նչ վտանգավոր թափոնները են պատրաստվում տանել, որտեղի՞ց, ո՞ր երկրից, ինչպե՞ս է տեղափոխվելու տվյալ վայր, ի՞նչ հեռավորության վրա է գտնվում այն սահմանակից երկու պետություններից։ Չի՞ ծառայի, արդյոք, նման պոլիգոնը «կեղտոտ միջուկային զենք»-ի համար, այդ դեպքում ու՞մ դեմ։

Մի հիշեցում ևս. 1989-2006 թթ. Նախիջևանում ոչնչացվեցին վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, տապանաքարեր և այլ հուշարձաններ, որոնց թիվը  27 հազարի է հասնում[11],  հայկական հետքը ի սպառ վերացված է, դրա մասին տեղյակ են ՄԱԿ-ում։

Ու կարևոր մի հարց՝ որքանո՞վ է հավանական, որ կոռումպացված, ցինիկ ու միջազգային օրենք ու որոշում ոտնահարող պետական միավորը կհետևի, ասենք, վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին Բազելյան կոնվենցիային կամ աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին կոնվենցիային, «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» Եվրասիական տնտեսական միության համաձայնագրին, «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիային, սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիային, ՄԱԿ-ի համակարգի մեջ ՄԱԳԱՏԷ-ի որոշումներին և այլն։

Հիշեցնում ենք, որ երբևէ ավտորիտար, քսենոֆոբիայով տառապող, կոռուպցիայի մեջ խրված պետությունը չի կարող վարել նորարարական տեխնոլոգիաներով գործունեություն, դա անհնար է, այստեղից էլ հետևում է, որ Բաքուն արհամարհական կշրջանցի բոլոր այդ կոնվենցիաները և պոլիգոններում կվարի իրեն հարիր ու բնորոշ կողոպտիչ և վայրագ գործունեություն, ինչը կստեղծի տեխնածին, տարատեսակ վթարների ու աղետների սպառնալիքներ ողջ տարածաշրջանի համար։

Ահա սա է այն ռեժիմի նկարագիրը, որտեղ պետք է նոյեմբերի 11-ից 24-ը կայանա ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովը (COP29)։

«Մեզնից հետո թեկուզ ջրհեղե՛ղ»,-ահա ալիևների կլանի կյանքի ուղերձը, որը անշուշտ Բաքվի շլացնող փայլի տակից կաղաղակի ողջ COP29-ի ընթացքում, նաև Բաքվից շատ հեռու, որտեղ այսօր արդեն ահագնանում է ջերմացող կլիման։

Արդյո՞ք, չի ոտնահարվում հանրային վստահությունը, մարդու կյանքը, մարդու միջավայրի վիճակը, մարդու իրավունքները, բնությունը, երբ կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերը նման գլոբալ  միջոցառումը թույլ են տալիս անցկացնել Բնությունը և նրա օրենքները ավերող ռեժիմի վերահսկողության տակ գտնվող վայրում։

Բնությունը ի վիճակի չէ ընդվզել համամարդկային այս կեղծ իրողությունների, պիղծ գլոբալ միջոցառումների դեմ, նրան մնում է մի ելք՝ արտանետվող ջերմոցային գազերի օր-օրի ահագնացող քանակներին պատասխանել կլիմայի անկայունությամբ ու տեխնածին աղետներով։

Մենք Մայր բնության հետ միասին ընդվզում ենք կեղծ ու աստվածամերժ այդ որոշման դեմ՝ անցկացնել  COP29-ը հակամարդ Բաքվի ճիրաններում և պահանջում ենք կասեցնել ու վերանայել այն։

Ուզում ենք հավատալ, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի քարտուղարությունը անաչառ կլինի ու հավատարիմ կլինի Բնությանն ու նրա խնդիրների լուծմանը ու կմերժի COP29-ը Բաքվում անցկացնելու հրեշավոր ծրագիրը։

 

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար

«Հանուն Հադրութի» ՀԿ

«Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ

 

Նամակին կարող են միանալ ՀԿ-ներ և անհատներ։

 

[1] https://www.youtube.com/watch?v=svOixQaF1D0&t=254s

[2] https://1news.az/news/20240417123042743-COP29-O-tom-kak-v-noyabre-Baku-stanet-tsentrom-mira-i-chto-eto-dast-Azerbaidzhanu-VIDEO

[3] https://azertag.az/ru/xeber/chto_takoe_cop_i_chto_dast_azerbaidzhanu_provedenie_cop29-2875741

[4] http://www.ecoaccord.org/pop/ipep/azreport.htm

[5] http://www.turan.az/ext/news/2018/6/free/Want%20to%20Say/ru/73178.htm

[6] https://news.day.az/society/126089.html

[7] https://regnum.ru/news/798827

[8] https://www.bbc.com/russian/news-44552634

[9] https://azertag.az/ru/xeber/v_osvobozhdennyh_ot_okkupacii_raionah_vydeleny_territorii_pod_stroitelstvo_poligonov_othodov_i_perevalochnyh_punktov-2889664?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR0SFlOAdgwD2pvHwjOzph9mc3Al3bJC4cxXSBB4N0EZKonMfsH35GFCeks_aem_TpHZPGu0-K1bigpNo2AzDQ

 

[10] https://report.az/ru/infrastruktura/v-nahchyvane-budet-sozdan-novyj-poligon-dlya-obezvrezhivaniya-opasnyh-othodov/

[11] Արգամ Այվազյան, Նախիջևանի նյութական և մշակութային ժառանգությունը/հայերեն, անգլերեն, ռուսերեն/, Եր․, 2024, 1072 էջ

“Խնապատցիներով հավաքվեցինք ու մոտ 700 հացենու տնկիներ տեղադրեցինք Տաշիր-Ստեփանավան ճանապարհին”

Վրեժ Մելքումյանն ընտանիքով բնակություն է հաստատել Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան գյուղում։ Այս գյուղում ապրում են 79 արցախցի ընտանիքներ։

Վրեժը հայրենի Խնապատ գյուղում թողել է իր ողջ կյանքի ստեղծածը։ Այսօր ինքն իրեն հարց է տալիս՝ այդ ի՞նչ ուժ ու եռանդ ուներ, որ կարողացավ այդքանը ստեղծել․ նրա թևերը կինն ու 4 դուստրերն են, որ այստեղ ևս շարունակում են օգնել ու վերստին ոտքի կանգնել։

Վրեժը դեռևս 2020-ին Ակնայի տարածքում է թողել 8 հա նռան և արքայախնձորի բերքատու այգիներ, անասնաֆերմա, փոքրիկ ձկնաբուծարան։ Կորցնելով եկամտի այդ աղբյուրները՝ նա չի վհատվել ու շարունակել է գյուղատնտեսությամբ զբաղվել Խնապատում։ 2023-ի սկսզբին 1000 քառ․ մետր հողատարածքի վրա ջերմոց է հիմնել և Արցախի շրջափակման ընթացքում կարողանում էր խառը բանջարեղենով ապահովել ժողովրդին։

2023-ի սեպտեմբերի վերջին Վրեժ Մելքումյանի ընտանիքը ողջ արցախահայության հետ ձեռնունայն բռնագաղթել է Արցախից։ Միանգամից եկել ու հաստատվել են Մեծավան գյուղում։ Վրեժն աշխատանքի է անցել “Տաշիրի կոմունալ տնտեսություն, բարեկարգում” ՀՈԱԿ-ի փոխտնօրենի պաշտոնում, կինը՝ Մեծավանի մշակույթի տանը։ Ավագ աղջիկները աշխատում են կրթամշակութային հիմնարկներում։ Արցախում Վրեժը “Ասկերանի Խաչենշին” ՓԲԸ կոմունալ ծառայության պետն էր։

-Այստեղի բնությունը նման է մեր լեռնաշխարհին։ Մարդիկ նույնպես սրտացավ ու կամեցող են։ Գործարար Սամվել Կարապետյանի շնորհիվ արցախցիների զգալի մասն ապրում է անվճար, մինչև այսօր օգնություններ ենք ստանում՝ սննդամթերքի տեսքով։

Մեծավանում հաստատվելուց հետո հանդիպեցի Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի հետ ու առաջարկեցի արցախցիներիս ուժերով ծառատունկ կազմակերպել։ Պարապ չէինք ցանկանում մնալ, միաժամանակ էլ օգտակար գործ կանեինք մեզ այդքան սրտաբաց ընդունող ժողովրդի համար։ Մեծավանում Խնապատ գյուղից ապրում է 10 ընտանիք։ Խնապատցիներով հավաքվեցինք ու մոտ 700 հատ հացենու տնկիներ տեղադրեցինք Տաշիր-Ստեփանավան ճանապարհի աջ ու ձախ կողմերին։ Տնկիները բերեցինք մոտակա անտառներից։ Հետո աշխատանքի առաջարկություն ստացա և ընդունեցի, քանի որ ունեի բավականաչափ փորձ ու աշխատելու մեծ ցանկություն,- պատմում է Վրեժը և ավելացնում, որ աշխատանքը ծանրաբեռնված է, կատարում է հնարավորը, որ արդարացնի իրեն վերապահված պարտականությունը։

Հողի հետ մշտապես աշխատող, անընդհատ պրպտացող Վրեժը չի բավարարվում միայն համայնքային գործով։ Մեծավանի տնամերձ հողամասում 1000 քառ․ մետրի վրա ջերմոց է հիմնել ու աճեցնում է տարբեր տեսակի բանջարեղեն։ Ամեն ինչ, որ բարեհաջող լինի՝ կարող է նաև սեփական արտադրանքը շուկա հանել։

-Այսօր արցախցիներս շատ հուզող հարցեր ու խնդիրներ ունենք։ Ամենակարևորը սեփական տանիք ունենալն է։ Բնակարանային աջակցության ծրագիրը շատ է քննարկվում արցախահայության մեջ։ Մարդիկ մտածում են՝ որտեղ տուն ձեռք բերել։ Այստեղ աշխատանք չլինելու պատճառով՝ երևի շատերը Երևանին մոտ կնախընտրեն ապրել, քանի որ նույն 3 մլն դրամն է աջակցության գումարը։ Այնտեղ մի փոքր հեշտ է աշխատանք գտնել, և աշխատավարձերն էլ ստեղի պես ցածր չեն։ Զբաղվածության խնդրի պատճառով տեղացի տղամարդիկ արտագնա աշխատանքների մեջ են, այսպես որ շարունակվի, ցավոք, արցախցիները հնարավոր է հետևեն նրանց օրինակին,-ավելացնում է Վրեժը։

Վրեժի կինն ու աղջիկները շատ են կարոտում Խնապատը, երազում վերադառնալու մասին։ Այնտեղ անցկացրած ամեն մի վայրկյանը թանկ հիշողություն է նրանց համար, իսկ հայրենիքի կորստի ցավը՝ երբեք չսպիացող վերք։ Մելքումյանները շարունակում են հաղթահարել կյանքի մարտահրավերները և ցանկանում ինտեգրվել նոր միջավայրին։ Օտար տեղ չեն, Մայր Հայաստանում են, որը գրկաբաց է ընդունել իրենց։ Որոշել են շարունակել ապրել Մեծավանում, իսկ օրերս Մելքումյանների տանը մեծ ուրախություն էր․ աղջիկը՝ Ռուզաննան, ամուսնացել է գյուլագարակցի Վրույրի հետ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

Արցախցի երեխաները հրավիրված են Վորլդ Վիժն Հայաստան ամառային ճամբարներ

Վորլդ Վիժն Հայաստան բարեգործական նախաձեռնությունը շարունակում է Հայաստանի տարբեր մարզերում ամառային ճամբարներ կազմակերպելու իր ծրագիրը։ Այս տարի արցախցի երեխաներ էլ են հրավիրված ամառային ճամբարներ։

Ինչպես տեղեկացրին Տաշիր համայնքի վարչակազմից, բուն Տաշիր քաղաքում և համայնքի գյուղերում Վորլդ Վիժն Հայաստանն արդեն կազմակերպել է ցերեկային ճամբարներ, որոնց մասնակցում են ինչպես տեղացի երեխաները, այնպես էլ Արցախից տեղահանվածների ընտանիքների երեխաները: Ամռան ընթացքում Վորլդ Վիժն Հայաստանը նախատեսում է մի քանի ամառային ճամբարներ կազմակերպել այն համայնքներում, որտեղ բնակություն են հաստատել արցախյան ընտանիքներ։

Ինչպես նշում են Վորլդ Վիժն Հայաստանից, բացի հանգստից, երեխաները ձեռք կբերեն նաև առաջին բուժօգնության, սպորտային հմտություններ, թիմային աշխատանքի փորձ և այլն։

Արցախցի հազարից ավելի ընտանիքներ հաստատվել են Տաշիր համայնքում։ Նրանցից 0-ից 4 տարեկան 94 երեխա կա, 4-ից 10 տարեկան 194, 10-ից 18 տարեկան 124 երեխա։

Ալվարդ Գրիգորյան

Լուսանկարը Վիկտորյա Գրիգորյանի՝ Step1.am-ի համար Լոռի Մեդիա Տուր ծրագրի շրջանակներում

“Driving Digital Transformation in Armenia: Embracing Next-Generation Network Solutions for Business Growth”

Digital transformation is well underway, and the Armenian market is no exception. Various industries and verticals are increasingly adopting next-generation services and solutions, and are rapidly migrating to the cloud. But why is this happening? In these turbulent times, businesses are making unprecedented use of cyberspace, relying heavily on it. They seek cost-effective, agile, secure, and scalable solutions and services to meet their needs, optimize production, and streamline business processes.

However, do current network infrastructures and related services adequately respond to companies’ needs? The answer is no. Traditional, hardwired, and static legacy networks have become bottlenecks for industries. These outdated systems fail to provide the necessary agility, scalability, and adaptability, hindering companies from developing and changing their operations on the fly in response to changing circumstances.

Next-generation operations, services, and solutions require advanced networks, platforms, and infrastructures capable of delivering the intelligence necessary to navigate the digitally turbulent cyberspace and push businesses forward.

Armenia is ready to rise to the challenge. Today, the market hosts players equipped with the necessary technologies, skills, and expertise to embrace digital transformation and support business growth. Advanced SD-WAN and SASE-based services and solutions are now available, covering a wide range of production needs anywhere. These technologies deliver unprecedented agility, intelligence, and security, offering top-down visibility of operations and the ability to modify networks on the fly. Features such as Single Pane of Glass management, Big Data Analytics, Zero Touch Provisioning, and Zero Trust Network Access provide comprehensive control and security. Seamless integration with major public clouds like AWS, Azure, and Google Cloud, along with built-in cloud on-ramps, further enhances their capabilities.

These AI-based solutions fully cover various sectors, including government, financial services, healthcare, oil and gas, maritime, educational institutions, and telecom. Ishkhan Martirosyan, the CTO of AMBEAR Group-Flixiway stated, “We are committed to advancing the Armenian market with cutting-edge network solutions that support the digital transformation journey of businesses.”

As we move further into the digital age, the importance of robust and flexible network infrastructures cannot be overstated. Businesses are no longer confined to local markets; they operate on a global scale, necessitating a network that can seamlessly handle diverse and distributed operations. This is where the integration of AI and machine learning comes into play, driving smarter network management, predictive maintenance, and real-time analytics.

In addition, the rise of remote work and the increasing need for virtual collaboration tools have underscored the necessity for networks that are not only reliable but also secure against evolving cyber threats. With cyber-attacks becoming more sophisticated, traditional security measures are inadequate. Advanced network solutions incorporating AI-driven security measures, such as behavioral analytics and automated threat response, provide the necessary defense mechanisms to protect sensitive data and maintain business continuity.

Furthermore, the ability to quickly deploy and manage network resources through Zero Touch Provisioning and Software-Defined Networking (SDN) allows businesses to scale their operations efficiently. This agility is critical for responding to market demands and opportunities, ensuring that companies can innovate without being held back by their infrastructure.

Armenia is poised to become a leader in this digital transformation, leveraging its growing tech talent pool and strategic initiatives to foster innovation. By embracing next-generation network technologies, Armenian businesses can enhance their competitive edge, improve operational efficiency, and deliver superior customer experiences.

The future of networking lies in intelligent, adaptive, and secure solutions that can keep pace with the rapid advancements in technology. With the right infrastructure in place, Armenian companies are well-positioned to navigate the complexities of the digital landscape and achieve sustainable growth.

The CTO of AMBEAR Group-Flixiway concluded, “Our mission is to equip businesses with the tools they need to thrive in the digital era. By providing state-of-the-art network solutions, we aim to drive Armenia’s digital transformation and ensure that our clients are prepared for the challenges and opportunities of the future.”

AMBER Group-Flixiway is official partner of Versa Networks.

 

«Հայաստանում թվային փոխակերպման խթանում. հաջորդ սերնդի ցանցային լուծումների օգտագործումը բիզնեսի աճի համար»

Թվային փոխակերպումը բուռն ընթացքի մեջ է, և հայկական շուկան բացառություն չէ: Տարբեր արդյունաբերություններ և ուղղահայաց ոլորտներ ավելի ու ավելի են ընդունում հաջորդ սերնդի ծառայություններն ու լուծումները և արագորեն շարժվում են դեպի ամպ: Բայց ինչու է դա տեղի ունենում: Այս բուռն ժամանակներում բիզնեսներն աննախադեպ օգտագործում են կիբերտարածությունը և չափից շատ ապավինում են նրան: Նրանք փնտրում են ծախսարդյունավետ, ճկուն, անվտանգ և մասշտաբային լուծումներ և ծառայություններ՝ իրենց կարիքները բավարարելու, արտադրության և բիզնես գործընթացների օպտիմալացման համար:

Այնուամենայնիվ, ներկայիս ցանցային ենթակառուցվածքը և հարակից ծառայությունները համարժե՞ք են ընկերությունների կարիքներին: Պատասխանը՝ ոչ։ Ավանդական, լարային և ստատիկ ժառանգական ցանցերը դարձել են արդյունաբերության խոչընդոտներ: Այս ժառանգական համակարգերը չունեն անհրաժեշտ ճկունություն, մասշտաբայնություն և հարմարվողականություն՝ թույլ չտալով ընկերություններին արագ զարգանալ և փոխել իրենց գործունեությունը՝ ի պատասխան փոփոխվող պայմանների:

Հաջորդ սերնդի գործառնությունները, ծառայությունները և լուծումները պահանջում են առաջադեմ ցանցեր, հարթակներ և ենթակառուցվածքներ, որոնք կարող են ապահովել ինտելեկտը, որն անհրաժեշտ է անհանգիստ թվային կիբերտարածությունում նավարկելու և բիզնեսը առաջ տանելու համար:

Հայաստանը պատրաստ է ընդունել մարտահրավերը։ Այսօր շուկայում կան խաղացողներ, որոնք ունեն անհրաժեշտ տեխնոլոգիաներ, հմտություններ և փորձ՝ թվային փոխակերպումն իրականացնելու և բիզնեսի աճին աջակցելու համար: Ընդլայնված SD-WAN և SASE-ի վրա հիմնված ծառայություններն ու լուծումներն այժմ հասանելի են՝ աշխարհի ցանկացած կետում արտադրական կարիքների լայն շրջանակ ծածկելու համար: Այս տեխնոլոգիաները ապահովում են աննախադեպ ճկունություն, միտք և անվտանգություն՝ ապահովելով գործողությունների տեսանելիություն վերևից ներքև և ցանցերը անմիջապես փոխելու հնարավորություն: Նաեւ առանձնահատկություններ, ինչպիսիք են միասնական պանելների կառավարումը, խոշոր տվյալների վերլուծությունը, ավտոմատացված տրամադրումը և զրոյական վստահության ցանցի հասանելիությունը, ինչը ապահովում է համապարփակ վերահսկողություն և անվտանգություն: Անխափան ինտեգրումը հիմնական հանրային ամպերի հետ, ինչպիսիք են AWS-ը, Azure-ը և Google Cloud-ը, և ներկառուցված ամպային հնարավորություններն էլ ավելի են մեծացնում դրանց հնարավորությունները:

AI-ի վրա աշխատող այս լուծումներն ամբողջությամբ ընդգրկում են տարբեր ոլորտներ, ներառյալ կառավարությունը, ֆինանսական ծառայությունները, առողջապահությունը, նավթը և գազը, նավագնացությունը, կրթությունը և հեռահաղորդակցությունը:

AMBEAR Group-Flixiway-ի տնօրեն Իշխան Մարտիրոսյանը նշում է. «Մենք հանձնառու ենք առաջ մղել հայկական շուկան առաջադեմ ցանցային լուծումներով, որոնք աջակցում են թվային բիզնեսի վերափոխմանը»:

Քանի որ մենք ավելի ենք շարժվում դեպի թվային դարաշրջան, հուսալի և ճկուն ցանցային ենթակառուցվածքների կարևորությունը չի կարելի գերագնահատել: Բիզնեսն այլևս չի սահմանափակվում տեղական շուկաներով. նրանք գործում են գլոբալ մասշտաբով, ինչը պահանջում է ցանց, որը կարող է անխափան կերպով իրականացնել տարբեր և բաշխված գործողություններ: Հենց այստեղ է գործում արհեստական ​​ինտելեկտի և մեքենայական ուսուցման ինտեգրումը, ինչը հնարավորություն է տալիս ցանցի ավելի խելացի կառավարում, կանխատեսելի սպասարկում և իրական ժամանակի վերլուծություն:

Բացի այդ, հեռահար աշխատանքի աճը և վիրտուալ համագործակցության գործիքների աճող անհրաժեշտությունը ընդգծում են ցանցերի անհրաժեշտությունը, որոնք ոչ միայն հուսալի են, այլև պաշտպանված են զարգացող կիբեր սպառնալիքներից: Քանի որ կիբերհարձակումները դառնում են ավելի բարդ, անվտանգության ավանդական միջոցները դառնում են անբավարար: Ընդլայնված ցանցային լուծումները, որոնք ներառում են արհեստական ​​բանականության վրա հիմնված անվտանգության միջոցներ, ինչպիսիք են վարքագծային վերլուծությունը և սպառնալիքների ավտոմատ արձագանքը, ապահովում են անվտանգության անհրաժեշտ մեխանիզմներ՝ պաշտպանելու զգայուն տվյալները և պահպանելու բիզնեսի շարունակականությունը:

Բացի այդ, ցանցային ռեսուրսներն արագ տեղակայելու և կառավարելու հնարավորությունը, Zero Touch Provisioning և Software Defined Networking (SDN) օգտագործմամբ, հնարավորություն է տալիս ձեռնարկություններին արդյունավետորեն ընդլայնել իրենց գործողությունները: Այս ճկունությունը չափազանց կարևոր է շուկայի պահանջներին և հնարավորություններին արձագանքելու համար՝ ապահովելով, որ ընկերությունները կարող են նորարարություններ կատարել՝ առանց իրենց ենթակառուցվածքի կողմից կաշկանդվելու:

Հայաստանը պատրաստ է առաջնորդել այս թվային փոխակերպումը` օգտագործելով իր աճող տեխնիկական տաղանդների և նորարարությունը խթանելու ռազմավարական նախաձեռնությունները: Օգտագործելով հաջորդ սերնդի ցանցային տեխնոլոգիաները՝ հայաստանյան բիզնեսները կարող են բարձրացնել իրենց մրցունակությունը, բարելավել գործառնական արդյունավետությունը և ապահովել հաճախորդների բարձրակարգ սպասարկում:

Ցանցային տեխնոլոգիաների ապագան խելացի, հարմարվողական և անվտանգ լուծումների մեջ է, որոնք կարող են համահունչ լինել արագ զարգացմանը: Համապատասխան ենթակառուցվածքի առկայության դեպքում հայկական ընկերությունները լավ դիրք կունենան թվային լանդշաֆտի բարդություններում կողմնորոշվելու և կայուն աճի հասնելու համար:

AMBEAR Group-Flixiway տնօրենը եզրափակեց. «Մեր առաքելությունն է բիզնեսներին զինել այն գործիքներով, որոնք անհրաժեշտ են թվային դարաշրջանում զարգանալու համար: Տրամադրելով ժամանակակից ցանցային լուծումներ՝ մենք նպատակ ունենք խթանել Հայաստանի թվային փոխակերպումը և ապահովել, որ մեր հաճախորդները պատրաստ լինեն ապագայի մարտահրավերներին և հնարավորություններին»:

AMBER Group-Flixiway-ը Versa Networks-ի պաշտոնական գործընկերն է:

Վրաստանի երկրաշարժը զգացվել է նաեւ Հայաստանում

Այսօր, տեղական ժամանակով ժամը 06։09-ին, Վրաստանի Գուրջաանի քաղաքից 30 կմ հարավ, գրանցվել է 4.2 մագնիտուդով երկրաշարժ:

Ըստ Սեյսմիկ պաշտպանության՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Տավուշի մարզում, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի քաղաքներում՝ 3-4 բալ, Գեղարքունիքի մարզում՝ 3 բալ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում՝ 3 բալ, Երևան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։

Ավերածությունների մասին հաղորդումներ չկան։

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն ազատության մեջ է

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն ազատության մեջ է: Այս մասին իր էջում հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը:

«ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարեց Ստեփանակերտի քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ մեր ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ բեկանելով Մասիս Մելքոնյանի կայացրած ապօրինի դատական ակտը և մերժելով քննիչի ներկայացրած միջնորդությունը։

Հիշեցնում եմ, որ իր մեկ այլ որոշմամբ վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել նաև քաղաքապետի քսանօրյա կալանավորումը»,- գրել է նա:

Արցախցիների շրջանում արտագաղթի տեմպը մեծանում է

Արցախցիների շրջանում արտագաղթի տեմպը մեծանում է։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ «Արդարություն եւ վերադարձ» ՀԿ-ն երկու ամիսների ընթացքում մարզերում հանդիպումներ է ունեցել արցախցիների հետ՝ անցկացնելով հարցումներ։ «Եվ այդտեղ մենք մի բան պարզեցինք, որ կոնկրետ հիմա անհնար է հստակ որոշել արցախցիների տեղակայման վայրերը, որովհետեւ շարժն անդադար է։ Մենք փորձեցինք ամիսների ընթացքում հասկանալ կայունությունը, բայց հավատացեք, կայուն գրեթե ոչինչ չկա։ Նախ Հայաստանի տարածքով մեկ ներքին շարժն է շատ մեծ, որովհետեւ աշխատանքի եւ բնակվարձերի հետ կապված անընդհատ փոփոխություն է տեղի ունենում։ Եվ նաեւ, այո՛, արտագաղթում են։ Փորձեցինք այլ կերպ ճշտել իրավիճակը եւ դիտարկեցինք արվեստի, մշակույթի, արհեստի ոլորտների այն խմբակները, որոնք վերականգնվել են եւ ՀՀ տարածքում շարունակում են իրենց գործունեությունը։ Եվ ինչ-որ համաչափություն ստացվեց՝ յուրաքանչյուր խմբակի մասնակիցների մոտ 25 տոկոսն արդեն մայիսի վերջերին պատրաստվում էին լքել Հայաստանը։ Այսինքն՝ բռնի տեղահանվելուց հետո մինչեւ մայիս ամիսը Հայաստանը լքած արցախցիներից բացի եւս այդքան մարդ պատրաստվում էր արտագաղթել մայիսից հետո»,- ասաց նա։

Ըստ Մետաքսե Հակոբյանի՝ այս փուլում արցախցիների արտագաղթը մեծացել է՝ պայմանավորված նաեւ ՀՀ կառավարության բնակապահովման անբարենպաստ ծրագրով։ «Մարդիկ հասկանում են, որ այդ ծրագրով այս իշխանությունները փակում են նաեւԱրցախ վերադառնալու հարցը»,- ասաց նա։

Ըստ նրա՝ բնակապահովման ծրագրից բացի, մարդիկ դժգոհում են նաեւ սոցիալական աջակցության ծրագրերի անհասանելիությունից։ Մասնավորապես, վերաբնակիչները, որոնք 2020 թվականի պատերազմից հետո շարունակում էին ապրել Արցախում եւ բռնի տեղահանվել են 2023 թվականի սեպտեմբերին, այդ մարդկանց զրկել են «40+10» հազար աջակցության ծրագրից՝ պատճառաբանելով, որ նրանք բնակարանների գնման սերտիֆիկատների ծրագրի շահառուներ են։ Եվ այդ մարդիկ այսօր դեռ բնակարան ձեռք չեն բերել, զուգահեռ չեն օգտվում աջակցության ծրագրերից։ «Մարդիկ բնակվարձերի պատճառով հայտնվում են փողոցում։ Եվ նաեւ այդպիսի խնդիրներով պայմանավորված՝ արտագաղթի տենդեցն ավելի է մեծանում, ավելի շատ մարդիկ են տրամադրված լքել Հայաստանը»,- հավելեց նա։

Մետաքսե Հակոբյանն ասաց, որ Հայաստանից հեռացող արցախցիները հիմնականում Ռուսաստան են տեղափոխվում։ Բայց կան նաեւ Ֆրանսիա ու ԱՄՆ տեղափոխված ընտանիքներ։

Ռոզա Հովհաննիսյան

Synchron-ը ChatGPT-ն ինտեգրել է մարդու գլխուղեղին

Արհեստական ​բանականությամբ (ԱԲ) աշխատող չատբոտերը հասել են մարդու գլխուղեղ։ Գլխուղեղ-համակարգիչ միջերեսների մշակմամբ զբաղվող Synchron ընկերությունը հայտարարել է, որ իր միջերեսի հարթակին ինտեգրել է գեներատիվ ԱԲ, որը հիմնված է OpenAI ընկերության զարգացումների վրա:

Նման համակարգերն արդեն օգտագործում են ԱԲ, որը պատասխանատու է մարդու որոշակի մտադրություններին ուղեղի որոշակի ազդանշանների համապատասխանությունը որոշելու համար: Այս դեպքում OpenAI ԱԲ-ն միջերեսն ավելի պարզ և հարմար է դարձնում այն օգտագործողի համար։ Generative ԱԲ-ն կարող է ստեղծել ավտոմատացված տեքստային հաղորդագրությունների առաջարկներ՝ դասակարգված ըստ համատեքստային տվյալների, ներառյալ օգտատիրոջ զգացմունքները, իսկ թե ինչպես է այն աշխատում, մշակողները ցույց են տվել տեսանյութում։

Synchron-ը պնդում է, որ GPT-ի միջոցով համակարգն այն կրողին կարող է օգնել ստեղծելու տեքստ կամ նույնիսկ աուդիո մարդու սովորական խոսքի արագությամբ:

Կարևոր է նաև նշել, որ Synchron-ի մշակման ժամանակ դրա չիպը տեղադրվում է գլխուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է մարդու շարժումների, վերահսկողության և այլ գործառույթների համար։ Ընդորում, չիպը դրվում է գլխուղեղի մակերեսի վրա՝ պարանոցային երակով՝ օգտագործելով նվազագույն ինվազիվ էնդովասկուլյար պրոցեդուրա:

news.am

Եվրահանձնաժողովը բոյկոտում է Հունգարիայի կազմակերպած հանդիպումները, իսկ Հայաստանը բորբոքվում է Օրբանի հանդեպ սիրով

Եվրահանձնաժողովը (ԵՀ) երկուշաբթի օրը՝ հուլիսի 15-ին, հայտարարեց Հունգարիայի՝ ԵՄ Խորհրդի վեցամսյա նախագահության շրջանակներում ոչ պաշտոնական հանդիպումների բոյկոտի՝ ի պատասխան Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա և Պեկին վիճահարույց այցերի: ԵՀ-ն եվրոհանձնակատարներին չի ուղարկի Հունգարիայում ԵՄ նախարարների ոչ պաշտոնական համաժողովներին։ Փոխարենը Հանձնաժողովն այս հանդիպումներին կներկայացնեն բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս մասին հայտնում է DW-ն

«Հունգարիայի նախագահության մեկնարկի հետ կապված վերջին իրադարձությունների լույսի ներքո՝ նախագահը (Ուրսուլա ֆոն դեր Լեյեն-Խմբ.) որոշել է, որ Եվրահանձնաժողովը ավագ պետական ​​ծառայողների մակարդակով ներկայացված կլինի միայն Խորհրդի ոչ պաշտոնական հանդիպումներում»,- ասել է ԵՀ խոսնակ Էրիկ Մամերին։ Նա նաեւ հայտարարել է Եվրահանձնաժողովի առաջին պաշտոնական այցը Հունգարիա չեղարկելու մասին։

Մինչ Եվրոպան բոյկոտում է Հունգարիային, Հայաստանը հանկարծ սիրահարվեց Օրբանին, ով հենց նոր էր Շուշի այցելել «թյուրքական պետությունների գագաթնաժողովին»։ Պարզ չէ՝ Երևանը դա անում է ինադու Եվրոպայի՞ն, թե Պուտինին և Էրդողանին հաճոյանալու համար։

Համաշխարհային բանկը Հայաստանում տնտեսական ակտիվացման կտրուկ նվազում է արձանագրել

Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը: Ըստ այդմ՝

  • Տնտեսական ակտիվության աճի տեմպը կիսով չափ կրճատվել է մայիսին` հասնելով 5.2 տոկոսի (ՆՏՆԺՀ)՝ ապրիլի 10 տոկոսի համեմատ (ՆՏՆԺՀ):
  • Ոչ առևտրային զուտ դրամական փոխանցումները մայիսին կրճատվել են 44 տոկոսով (ՆՏՆԺՀ):
  • 2023 թ. հոկտեմբերից ի վեր գներն առաջին անգամ բարձրացել են` հունիսին արձանագրելով աննշան գնաճ:
  • Մայիսին շարունակվել է ոսկու և թանկարժեք զարդերի վերաարտահանման ծավալների զգալի աճը:
  • Չնայած մայիսին արձանագրված 46.4 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդին` հանրագումարային բյուջեն պահպանել է հավասարակշռությունը:
  • Առևտրային բանկերի ավանդների ու վարկերի աճն աննշան ավելացել է մայիսին, հայտնում է news.am-ը։
  • Իսկ “Հրապարակը” գրում է․
  • “Պարզվում է՝ 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի պետական բյուջե է մուտքագրվել նախատեսվածից ավելի քան 100 մլրդ դրամ պակաս հարկ։

    Մեր աղբյուրի փոխանցմամբ, հարկերի հավաքագրման հետ կապված խնդիրը գնալով ավելի է սրվում, կառավարությունը սխալ հաշվարկներ ու ծրագրավորում է արել։ Նախորդ տարի մեծ թվով ավտոմեքենաներ են ներմուծվել Հայաստան՝ ԱՄՆ-ից,

    Եվրոպայից, այլ երկրներից, եւ արտահանվել Ռուսաստան, իսկ այս տարի՝ ոչ։ Իսկ բյուջեում հարկերի հավաքագրման հաշվարկն ավտոմեքենաների վերաարտահանման հաշվարկով են արել ու կանգնել փաստի առաջ։ Հարկահավաքման ցածր ցուցանիշները նաեւ պատճառ են դարձել, որ ՊԵԿ-ը նստել է տարբեր կալիբրի տնտեսվարողների շնչին՝ տուգանքներ են սահմանում անգամ անհեթեթ դրվագներով, որ բյուջե լցնեն։ Գործարարներից ոմանք պատրաստվում են դատի տալ ՊԵԿ-ին»: