«Քերքոնեան Դաջանի» (Kerkonian Dajani LLP) իրավաբանական ընկերությունը բողոք է ներկայացրել «Չեփման Թեյլոր» (Chapman Taylor LLP) դիզայներական ընկերության դեմ` Արցախում (Լեռնային Ղարաբաղ) իր աշխատանքի հետ կապված ՏՀԶԿ (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն) խախտումների համար
ԳԼԵՆԴԵԼ, Կալիֆորնիա – 30 հուլիսի, 2024 «Քերքոնեան Դաջանի» ՍՊԸ-ն բողոք է ներկայացրել Միացյալ Թագավորության Ազգային կոնտակտային կետին` պնդելով, որ «Չեփման Թեյլոր» համաշխարհային ճարտարապետական ընկերության կողմից խախտվել են բազմազգ ձեռնարկությունների համար ՏՀԶԿ-ի ուղեցույցները: Ավան Շուշի Գործընկերության անունից ներկայացված Բողոքը պնդում է, որ «Չեփմեն Թեյլորի» վարքագիծը Շուշիի վերանախագծման հարցում խախտում է ՏՀԶԿ-ի ուղեցույցները՝ չկարողանալով մեղմել, այլ հակառակը ավելի խորացնելով Արցախի բնիկ հայերի հանդեպ մարդու իրավունքների խախտումների բացասական ազդեցությունը։
Գործը հարուցվել է Ադրբեջանի 286-օրյա շրջափակումից և 2023 թվականի սեպտեմբերին արցախահայության բռնի տեղահանումից հետո, ինչը Freedom House-ը հստակորեն որակել է որպես էթնիկ զտում: Ավելին, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 9-ամսյա շրջափակման ժամանակ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը շտապ զեկուցել է, որ Ադրբեջանի նախագահը դրսևորել է արցախահայության նկատմամբ բացահայտ ցեղասպանական մտադրություն։ Genocide Watch-ը, Լեմկինի ինստիտուտը և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան հրապարակել էին ցեղասպանության մասին իրենց սեփական ահազանգերը:
ՏՀԶԿ-ի բողոքում Ավան Շուշիի գործընկերությունը, որին են պատկանում Շուշիի «Ավան Շուշի» հյուրանոցը և զբոսաշրջային կենտրոնը, պնդում է, որ «Չեփմեն Թեյլորը» զբաղվել է Շուշիի վերանախագծմամբ 2020 թվականի նոյեմբերին՝ ադրբեջանական զինուժի կողմից պատմականորեն հայկական քաղաքը վերահսկողության տակ վերցնելուց անմիջապես հետո, և որ 2020թ. «Չեփմեն Թեյլորն» իր գործունեությամբ ակտիվորեն որոշումներ էր կայացնում Շուշիի կառույցների ճակատագրի վերաբերյալ՝ մինչև իսկ նշելով քանդման ենթակա շենքերն ու տները:
«Ակնհայտ է, որ մեր հյուրանոցը ձևափոխվել է, վերագործարկվել և վերանվանվել. Եվ դա արվել է առանց մեր հաստատման կամ համաձայնության», – ասում է Ավանի առաջատար գործընկեր Ալեք Բաղդասարյանը: Նրա մտահոգությունները, սակայն, ավելի խորն են. «Ցավալի է ականատես լինել հայկական ունեցվածքի, այդ թվում՝ արցախահայության տների, եկեղեցիների և գերեզմանատների ոչնչացման անհամար պատկերներին: Սա կատարյալ զավեշտություն է, որի համար պետք է պատասխանատվության ենթարկել»։
Ինչպես նշվում է Բողոքում, «Չեփմեն Թեյլորը» շարունակել է իր աշխատանքը Շուշիում մարդու իրավունքների շարունակվող խախտումների պայմաններում: Իր ներկայացրած բողոքում Ավան Շուշին պնդում է, որ «Չեփմեն Թեյլորի» վարքագիծը չի համապատասխանում ՏՀԶԿ-ի համապատասխանության ռեժիմին, որը պահանջում է բազմազգ ձեռնարկություններից ճանաչել և նույնիսկ մեղմել իրենց գործունեության հետ կապված մարդու իրավունքների ռիսկերը: Բողոքը պնդում է, որ «Չեփմեն Թեյլորի» ՏՀԶԿ խախտումները տեղի են ունեցել Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի, Շուշիի և նրա ժառանգության համակարգված բնաջնջման ֆոնին, և որ նախագծային ընկերությունը չի օգտագործել որևէ լծակ՝ փորձելու մեղմել մարդու իրավունքների բացասական ազդեցությունը, ինչպես պահանջվում է ՏՀԶԿ ուղեցույցներով։
«Ադրբեջանը բացահայտորեն լծվել էր բնիկ հայ ժողովրդին և նրա ժառանգությունն ու պատմությունը Արցախից արմատախիլ անելու անթաքույց արշավի: Ադրբեջանի անպատժելիությունն այս առումով միանշանակ ակնհայտ է», – պնդում է «Քերքոնեան Դաջանի» իրավաբանական ընկերության գործընկեր Գառնիկ Քերքոնյանը: «ՏՀԶԿ-ի ուղեցույցների համաձայն՝ բազմազգ ձեռնարկություններին տրամադրվում են հստակ և մանրամասն պարամետրեր, որոնց միջոցով կարող են չափել իրենց գործողություններն ու միավորումները, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մարդու հիմնարար իրավունքներին և, մասնավորապես, ինչ վերաբերում է մարդու իրավունքների անբարենպաստ ազդեցության ճանաչմանը և մեղմացմանը»:
ՏՀԶԿ-ի բողոքարկման մեխանիզմն ավելի ու ավելի է օգտագործվում մարդու իրավունքների պաշտպանների կողմից՝ բազմազգ ձեռնարկությունների նկատմամբ պատասխանատվության միջոցներ գործարկելու համար: «Չեփմեն Թեյլորի» դեմ այս գործը ներկայացվել է Միացյալ Թագավորության Ազգային կոնտակտային կետ Լոնդոնում 2024 թվականի հուլիսի 25-ին:
Հարցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների և մանրամասների համար խնդրում ենք այցելել՝:
Facebook: www.facebook.com/kerkoniandajani
X/Twitter: www.x.com/kdlawyers
Instagram: www.instagram.com/kerkoniandajani/
LinkedIn: www.linkedin.com/company/kerkonian-dajani-llp/
Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել Ավան Շուշի Գործընկերության իրավախորհրդատուին [email protected] հասցեով:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: