Կուրսկի շրջան ուկրաինական զորքերի ներխուժման պատմության հետ կապված համաշխարհային վերլուծաբանները քննարկում են Ռուսաստանի «պատասխանը»։ Հատկապես հիշվում են Մոսկվայի սպառնալիքները, որ եթե Ուկրաինան հարվածի ռուսական տարածքին, ապա ջախջախիչ պատասխան կլինի, իսկ եթե արևմտյան զենք օգտագործվի, ապա Մոսկվան կարող է միջուկային զենք կիրառել։
Այս սակրալ տաբուն երկար ժամանակ հետ է պահել Ուկրաինային աջակցող ուժերին զենք տրամադրելուց, որը կապահովեր Ռուսաստանի հանդեպ հաղթանակը: Բայց աստիճանաբար այս տաբուի սրբությունը սկսեց գոլորշիանալ։ Կիևը հարվածներ հասցրեց Ղրիմին, որը Ռուսաստանը համարում է իրենը, և դա չհանգեցրեց «միջուկային պատերազմի»։ ԱՄՆ-ը և ընդհանրապես Արևմուտքը տրամադրեցին բոլոր հնարավոր զենքերը, այդ թվում՝ F-16-ը, և դա չհանգեցրեց «միջուկային պատերազմի»: Իսկ Ուկրաինայի ներխուժումը Կուրսկի շրջան լիովին զրոյացրեց Մեդվեդևի և Կիսելևի կատաղի սպառնալիքները Ռուսաստանի թշնամիներին «միջուկային մոխրի» վերածելու վերաբերյալ։
Մոսկվայի պատասխանը տարակուսանք առաջացրեց փորձագիտական շրջանակներում՝ Պուտինը հայտարարվեց միայն «հակաահաբեկչական գործողության» մասին, և միայն այսօր տանկերը հասան Կուրսկ։ Բայց այն տեսանյութի ֆոնին, որտեղ երևում է, թե ինչպես է ոչնչացվում ռուսական զորքերի մի ամբողջ շարասյուն և գումարտակ, շատերը կանխատեսում են, որ նոր տանկերը նույն ճակատագրին են արժանանալու:
Ռուսաստանի սակրալ «անպարտելիության» վերացումը մտածելու տեղիք տվեց նույնիսկ Լուկաշենկոյին, ով սկսեց խոսել Ռուսաստանի հավանական փլուզման մասին։ Նա կոչ է արել ԱՊՀ երկրներին միավորվել և կանխել Ռուսաստանի փլուզումը, հակառակ դեպքում «վատ կլինի բոլորի համար»։
Ռուսաստանի փլուզման ուրվականն ավելի շոշափելի դարձավ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Ռուսաստանի սահմանները թղտե են։ Փորձագետներն ասում են, որ Ռուսաստանի հարևանները և եւ նույնիսկ ներքին ուժերը, հավանաբար, մտածում են՝ իսկ ինչո՞ւ մենք չենք կարող ստուգել այդ սահմանների ամրությունը։ Ֆինները կարող են մտնել Կարելիա, ոչինչ չի խանգարում Ճապոնիային վերադարձնել Կուրիլյան կղզիները, իսկ Կալինինգրադի ու Հյուսիսային Կովկասի մասին խոսելն ավելորդ է։
Ռուսաստանը, որը երկար տարիներ հենվում էր անպարտելիության առասպելի վրա, հանկարծ մերկ հայտնվեց։
Հատկանշական է, որ նույն այս առասպելը փչացավ Իսրայելի պարագայում, երբ պարզ դարձավ, որ առանց ամերիկյան և բրիտանական ավիակիրների օգնության Իսրայելը չէր կարողանա հետ մղել Իրանի կամ նույնիսկ Հեզբոլլահի հարձակումները։ Սրբազան «Դավթի պարսատիկը» հանկարծ վերածվեց խաղալիքի, և Իսրայելը ցույց տվեց իր աքիլլեսյան գարշապարը՝ լիակատար կախվածությունը Միացյալ Նահանգներից:
Օկուպացիոն ուժի դեմ միշտ կարող է ավելի արդյունավետ ուժ առաջանալ։ Իսկ բռունցքները ճոճողներն գիտեն, որ իրենց «ուժը» կարող է մեկ վարկյանում մարել։ Հատկապես, որ «պատասխան» ներխուժումն ու ամբողջ քաղաքների օկուպացումը սովորական գործ է դառել։