Իրանցի գեներալները պնդում են ուղիղ հարված հասցնել Թել Ավիվին, սակայն Իրանի նոր նախագահ Մասուդ Պեզեշիկյանն առաջարկում է հարվածել Իրանի հարևան երկրներում գտնվող իսրայելական գաղտնի բազաներին, գրում է The Telegraph-ը։
«Նա առաջարկել է Ադրբեջանում կամ [Իրաքյան] Քրդստանում թիրախավորել Իսրայելի հետ կապված ինչ-որ բան, այնուհետև այդ երկրներին տեղեկացնել այդ մասին և վերջ տալ այս ողջ դրամային», – The Telegraph-ին ասել է Պեզեշյանի օգնականը:
Պատահական չէ, որ The Telegraph-ի «արտահոսքը» վերաբերում է Ադրբեջանին (առաջին հերթին՝ Արցախի օկուպացված տարածքներին) և Իրաքյան Քրդստանին։ Երկու դեպքում էլ խոսքը տարածքների մասին է, որոնց կարգավիճակն առնվազն վիճելի է ընկալվում։
Իսրայելամետ վերլուծաբաններն անմիջապես շտապեցին հերքել, ասելով, որ Իրանը չի համարձակվի հարձակվել «ադրբեջանում» իսրայելական բազաների կամ կետերի վրա։ Իսկ ո՞վ ասաց, որ Իրանը ճանաչում է օկուպացված Արցախի տարածքները որպես ադրբեջանի մաս։ Ոչ միայն Իրանը, այլեւ միջազգային այլ դերակատարներ փորձում են չցուցաբերել իրենց մասնակցությունը արցախյան հողերի բռնի օկուպացմանը։ Այս տարածքները միտումնավոր վերածվել են «գորշ գոտու»։ Բայց գորշ գոտին ունի նաև գորշ աստառ, եւ եթե Իրանը հարվածի այս տարածքներին, դժվար թե որևէ մեկը պնդի, որ հարվածը հասցվել է ադրբեջանին:
2020 թվականին Իրանին սահմանակից Արցախի տարածքների օկուպացիան իրականացվել է Հայաստանի և Իրանի դեմ անվերահսկելի պլացդարմ ստեղծելու նպատակով։ Այս դատարկ տարածքներում կառուցված երկու օդանավակայաններ նախատեսված են ծածկելու միջազգայնորեն ճանաչված հսկողության սարքավորումների առկայությունը:
Բացի այդ, Իրանը հազիվ թե մոռացել է, որ հենց նշված տարածքում Ալիևի հետ հանդիպումից հետո է, որ պայթեցվել է Իրանի նախագահի ուղղաթիռը։ Դրանից հետո անցել է մի քանի ամիս, և իրանական կողմը քառ լռություն է պահպանում՝ առանց որևէ մեկին մեղադրանք առաջադրելու։ Կասկածից վեր է, որ այս ավիավթարի կազմակերպիչները հասկանում են՝ Իրանը կարող է այդ մեղադրանքն օգտագործել որպես այս տարածքին հարված հասցնելու արդարացում։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: