Օգոստոսի 10-ին Սիսիանում մեկնարկեց արդեն ավանդական դարձած «Նավասարդ» հայ-իրանական մշակութային և խոհարարական III փառատոնը։
Փառատոնը կազմակերպում են Զբոսաշրջության հայկական ֆեդերացիան և Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպությունը՝ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ եւ ՀՀ Սյունիքի մարզի ղեկավարության, Սիսիանի քաղաքապետարանի, ՀՀ-ում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության համագործակցությամբ։
Նավասարդ փառատոնը տեղի է ունենում մի քանի հիմնական ոլորտներում. առանձնացված է տարածք հայկական և իրանական ճաշատեսակների պատրաստման և ներկայացման համար, դեկորատիվ և կիրառական արվեստի ապրանքների, երաժշտական և գեղարվեստական մասի ներկայացման, մրցութային հանձնաժողովի և հայ ու իրանական խոհարարների մրցույթի համար։