Ալեքսանդր Լուկաշենկոն հանկարծ սկսել է բելառուսներին կոչ անել վարժվել նոր նախագահ ունենալու փաստին։ Բռնապետը համապատասխան հայտարարություն է արել Գորոդիշչե ագրոքաղաքի բնակիչների հետ հանդիպմանը։
«Ո՛չ, ես չեմ ասում, որ վաղը, մյուս օրը ես կթողնեմ ձեզ: Բայց կյանքում ամեն ինչ կարող է պատահել»,- ասել է Լուկաշենկոն և հավելել, որ ինքը հավերժ չէ։ Նրա խոսքով՝ իր հրաժարականից հետո ինքը իբր «կապրի ժողովրդի մեջ ինչ-որ գյուղում»։
Բռնապետն իր հիմնական խնդիրն անվանեց «կանխարգելել հակամարտությունը երկրում» և խաղաղ երկիր հանձնել իրավահաջորդին։
Հատկանշական է, որ նոր նախագահի մասին Լուկաշենկոյի հայտարարությունները հնչել են նրա առողջական խնդիրների մասին լուրերի ֆոնին, որոնք վերջերս կրկին սկսել են քննարկվել սոցիալական ցանցերում։ Հուլիսի սկզբին ռուսական լրատվամիջոցները գրում էին, որ Լուկաշենկոն վատացել է Աստանայում ՇՀԿ-ի գագաթնաժողովում, նրանք նշել են բելառուսական ռեժիմի ղեկավարի գունատ տեսքը և տատանվող խոսքը։
Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2025 թվականին։ Թեեւ Լուկաշենկոն արդեն հայտարարել է, որ մասնակցելու է դրանց, սակայն Եվրոպայում աշխարհաքաղաքական իրավիճակը կարող է փոխել ամեն ինչ։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: