DW
Իսլամիստական ՀԱՄԱՍ խմբավորման զինված թեւն առաջին անգամ հայտարարել է, որ «միջադեպերի ժամանակ» իր զինյալները սպանել են պատանդ տղամարդուն և ծանր վիրավորել երկու կնոջ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ այս մասին հավաստի տեղեկատվություն չունի:
Որոշ դիտորդներ ՀԱՄԱՍ-ի հայտարարությունը համարում են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին գերեվարված պատանդների փոխանակման գործարքում հնարավորինս շատ զիջումներ կորզելու եւ Իսրայելի վրա ճնշում գործադրելու փորձ: