Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են Կուրսկի շրջանի տարածքում։ Ուկրաինայի փաբլիկները հիշեցնում են, որ Կուրսկի, Բելգորոդի և Վորոնեժի շրջանները ի սկզբանե եղել են Ուկրաինայի մաս, և այդ շրջաններում բնակչության մեծ մասը խոսում է ուկրաինական մովայով։ Բայց Ուկրաինան չի շտապում հանրաքվեներ հայտարարել գրավյալ տարածքներում։
Ուկրաինան ցուցադրաբար, նույնիսկ մի քիչ թատերական տրաքացնում է այն առասպելները, որոնք Արևմուտքը կերտեց ԽՍՀՄ փլուզումից հետո, և որոնց զոհ դարձան ամբողջ ժողովուրդներ և երկրներ։ Արևմուտքը Ռուսաստանից դարձրել էր անպարտելի հրեշի մուլյաժ, որին չի կարելի զայրացնել, այլապես նոր համաշխարհային պատերազմ կլինի։ Այս առասպելի քողարկման ներքո կարգավորվում էր իրավիճակը Ռուսաստանի, այսպես կոչված, «ազդեցության գոտում»։
Այս առասպելը սկսեց ուժ հավաքել այն բանից հետո, երբ Խորհրդային Միությունը անսպասելիորեն հեշտությամբ փլուզվեց փոքր ազգային հակամարտություններից, առաջին հերթին՝ ղարաբաղյան շարժումից հետո: Արևմտյան մամուլը և քաղաքական գործիչները, որոնք ծափահարում էին այս շարժումը, հանկարծակի վախեցան Բելովեժսկի համաձայնագրից հետո. միջուկային զենք ունեցող, երկրի մեկ վեցերորդը զբաղեցնող երկիրը հանկարծ մնաց ամբողջովին անտեր: Եվ սկսվեց Ռուսաստանի հզորացման աջակցությունը՝ նրա անպարտելիության մասին առասպելի ստեղծմամբ։
2008 թվականին Վրաստանը դարձավ այս առասպելի զոհը, 2020-2023 թթ.՝ Հայաստանը։ ԱՄՆ-ը և Ֆրանսիան բավականին լոյալ էին Արցախում ռուսական զորքերի տեղակայմանը, Հայաստանում ռուսական ազդեցության ուժեղացմանը և ռուս-թուրքական հանցավոր գործարքին։ Միացյալ Նահանգները այդպես էլ չհամարձակվեց հայտարարել Կարսի պայմանագրի ժամկետը լրանալու մասին՝ կրկին թաքնվելով ամենազոր Ռուսաստանի մասին առասպելի հետևում։
Անցած շաբաթն ամեն ինչ փոխեց, և դա վկայում է այն մասին, որ միֆն այլևս պետք չէ ԱՄՆ-ին և ամբողջ Արևմուտքին։ Ցամաքի վեցերորդ մասի նկատմամբ Ռուսաստանի իրավասությունն այլևս առաջնահերթություն չէ Միացյալ Նահանգների համար: Ճիշտ այնպես, ինչպես 1991 թվականի տխրահռչակ սահմանները, որոնք Ռուսաստանը ձեւում է, ինչպես ցանկանում է։ Բայց ի՞նչ կմնա Ռուսաստանից առանց 1991 թվականի սահմանների և անպարտելիության առասպելի։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: