Գուրգեն Արսենյանի՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպան նշանակվելու օրը ռուս-հայկական սկանդալ բռնկվեց՝ կապված 2020 թվականի դեկտեմբերին Երևանի, Բաքվի և Մոսկվայի պաշտպանության նախարարությունների միջև հուշագրի ստորագրման հետ։ Համաձայն հուշագրի, որի առկայությունը օրերս հաստատեց ՀՀ ԱԳՆ-ը, հանձնվել է Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատված և ռուսական զորքերեն ապօրինի տեղակայվել Սյունիքում։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ 2024 թվականի ամռանը ռուսական զորքերի մի մասը դուրս է բերվել, սակայն հարցը, թե ով է ստորագրել հուշագիրը և ինչ իրավունքով, “ամոթի” պես դուրս է եկել։
Ըստ այն ժամանակ ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանի՝ հուշագիրը ստորագրվել է առանց ԱԳՆ գիտության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի կողմից (հենց նոր ավարտել է նրա՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնավարման ժամկետը)։ Այվազյանը նրբանկատորեն լռել է Նիկոլ Փաշինյանի դերի մասին, սակայն հատկանշական է, որ հուշագրի հարցը ի հայտ եկավ հենց Արսենյանի նշանակումից առաջ։
«Ամոթը» թաքցնելու համար հորինվել է «անեքսիա» օպերացիան. Արսենյանի պաշտոնավարման առաջին օրը ՌԴ ԱԳՆ-ն վրդովմունք է հայտնել հայոց պատմության 8-րդ դասարանի դասագրքի հետ կապված, որտեղ ռուս-պարսկական պատերազմում Ռուսաստանի կողմից Արևելյան Հայաստանը գրավումը անվանվել էր «անեքսիա»։ Հայաստանն անմիջապես արձագանքեց և դասագրքից հանեց «անեքսիա» բառը։ Արսենյանի երկրորդ տուրքը մոսկովյան կնյազին հիրավի տպավորիչ ստացվեց։
Ի դեպ, իր առաջին տուրքը նա մատուցեց, երբ խորհրդարանում ստանձնեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Արցախը «Ադրբեջանի» կազմում ճանաչելու մասին հիմնավորելու պատասխանատվությունը, հայտարարելով, որ Ղարաբաղը այլեւս ներառված չէ Հայաստանի շահերի ցանկում։
Իսկ ավելի վաղ՝ 2022 թվականի փետրվարի 10-ին, Արսենյանը հիշեցրել էր, որ ռուս խաղաղապահները ժամանել են տարածաշրջան և «կատարել են իրենց պարտավորությունները՝ համաձայն Լեռնային Ղարաբաղում եռակողմ հայտարարության»։ Այսինքն՝ Ղարաբաղը ոչ թե Հայաստանի,այլ Ռուսաստանի պատասխանատվության գոտին է։ Ինչպես ասված է Գյուլիստանի պայմանագրում։
Այս ամենը Արսենյանի անձնական գործը չէ. եթե պարզվի, որ հուշագիր չի եղել, կամ այն ստորագրվել է պաշտոնական Երևանի կամքին հակառակ, ապա Սյունիքում ռուսական զորքերը միանգամից օկուպացիոն կարգավիճակ կունենան։ Միգուցե «հուշագիրը» հորինվել է դրանից խուսափելու համար։ Բայց ո՞վ է դա պարզելու։ Դա ձեռնտու չէ ո՛չ իշխանություններին, ո՛չ խորհրդարանական ընդդիմությանը։ Կարեւորը՝ տուրքը ժամանակին տալն է։