Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլին ռուսական TASS գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը ցանկություն է հայտնել բացել Լեռնային Ղարաբաղում գլխավոր հյուպատոսություն՝ վկայակոչելով Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինին։
Ավելի ուշ Ադրբեջանի դեսպանը ադրբեջանական haqqin.az գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը «խեղաթյուրել է» իր խոսքերը՝ Ադրբեջանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունների բացման համատեքստում։ «Ես չեմ ասել, որ Ղարաբաղում կարող է հայտնվել Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն։ Ես ասացի, որ այս հարցը քննարկման փուլում է»,- ասաց նա։
Այսինքն՝ պարզվում է, որ հյուպատոսության բացումը նախատեսված էր, բայց Պուտինի՝ Բաքու ժամանելու օրը հանկարծ պարզվեց, որ Փոլադին սխալ են հասկացել, կամ նրան պարզապես գցել են:
Արցախում հյուպատոսությունը կնշանակի Բաքվի ագրեսիայի արդյունքների ճանաչում, ներառյալ ռուսական զորքերի առանցքային դերի ճանաչում ագրեսիայի, ցեղասպանության և բնիկ բնակչության տեղահանության գործում։ Պուտինի այսօրվա հայտարարությունները Բաքվում, թե Ռուսաստանը պատրաստ է աջակցել կարգավորմանը և այլն, վկայում են այն մասին, որ Արցախի հարցը մնում է բաց, և նույնիսկ իր ողջ լկտիությամբ Մոսկվան ի վիճակի չէ միջազգային դիվանագիտական ներկայացուցչություն բացել մի քաղաքում, որը ոչ մի փաստաթուղթով չի համարվում ադրբեջան։ Եթե գոնե մեկ նման փաստաթուղթ լիներ, ապա Ալիեւն ու Պուտինը մի օր դրան կանդրադառնային։