Օգոստոսի լույս 21-ի գիշերը Մոսկվայի մերձակայքում ընդհանուր առմամբ 10 ԱԹՍ է խոցվել, հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ սա որակելով Ռուսաստանի մայրաքաղաքի վրա ԱԹՍ հարձակման «ամենախոշոր փորձերից մեկը»։
«Մոսկվայի ստեղծված շերտավոր պաշտպանությունը հնարավորություն տվեց հաջողությամբ հետ մղել թշնամու ԱԹՍ բոլոր հարձակումները։ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերն այս գիշեր 10 միավոր են խոցել։ Սա ԱԹՍ-ներով Մոսկվայի վրա հարձակման ամենախոշոր փորձերից մեկն էր։ Շարունակում ենք վերահսկել իրավիճակը», – Տելեգրամում գրել է քաղաքապետը։
Սոբյանինի խոսքով՝ տուժածների կամ ավերածությունների մասին տվյալներ չկան։ Մինչ այդ Մոսկվայի քաղաքապետը հայտնել էր Պոդոլսկում խոցված անօդաչու թռչող սարքերի մասին, որ, նրա խոսքով, նույնպես շարժվում էին դեպի Մոսկվա։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի լույս 21-ի գիշերը Ռուսաստանի տարածքում 45 ԱԹՍ է խոցվել․ 23 անօդաչու թռչող սարք Բրյանսկի, 11-ը՝ Մոսկվայի, 6-ը՝ Բելգորոդի մարզերում, 3-ը՝ Կալուգայի, ևս 2-ը՝ Կուրսկի մարզերում։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: