Այսօր Հայաստանի Անկախության Հռչակագրի ընդունման օրն է։
Անկախության հռչակագիրը իրավական փաստաթուղթ է, որն ազդարարում է անկախ պետականության ստեղծման գործընթացի սկիզբը և սահմանում հայոց պետականության հիմնարար սկզբունքները։
Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում։
Հռչակագրի նախաբանում ասվում է.
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,
ՀՌՉԱԿՈՒՄ Է
անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
Հենց այս դրույթներն են Ադրբեջանը համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման խոչընդոտ։ Թշնամու ահաբեկչական ֆաշիստական միավորումը կարծում է, որ ժողովրդի ինքնորոշման կամքն ու իրավունքը «տարածքային պահանջներ» են մի երկրի նկատմամբ, որն արհեստականորեն ձևավորվել է թուրք քեմալականների և խորհրդային բոլշևիկների հանցավոր դավադրության արդյունքում։
Չնայած ադրբեջանի հիստերիկ հարձակումներին և պնդումներին, թե Արցախն իր տարածքն է, 1989 թվականին Հայաստանի և ԼՂՀ Գերագույն խորհուրդների համատեղ որոշումից հետո ոչ մի միջազգային կառույց, այդ թվում՝ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն չի դատապարտել կամ կասկածի տակ չի դրել այս որոշումները, եւ նրանք լիովին համապատասխանում են միջազգային իրավունքին և միջազգային օրենքներին:
Դա արեցին ավելի քան 30 տարի անց Հայաստանի իշխանությունները, ադրբեջանցի ահաբեկիչները և ֆաշիստական տերություն դարձած ռուսաստանը։
Ահա թե ինչու ահաբեկիչ ու բռնապետ ալիեւը այդքան համառորեն պնդում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի, իսկ Հայաստանի անկախության հռչակագրից հանվի Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին կետը։
Այժմ միանգամայն ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի հայտարարություն կոչվածը նախաբան էր այս պահանջներին։ Այսինքն՝ ռուսաստանն ինքն է եղել հայկական Արցախի կործանման եւ ադրբեջանա-թուրքական տանդեմին հանձնելու նախաձեռնողը։ Հիմա ինքը՝ ռուսաստանը, ծնկաչոք աղաչում է Ալիևին՝ բարձրաձայնել հայկական պետականության ոչնչացման ծրագրի մասին։
Բայց, ըստ ամենայնի, Ալիևն այլևս չի կարողանում, եւ օգնության հասավ բռնապետ Լուկաշենկոն։
Հայաստանը պե՞տք է ձեզ, թե՞ ոչ։ Եթե Հայաստանը ոչ մեկին պետք չէ, ինչո՞ւ են այդքան կատաղի կառչում նրանից։ Ինչո՞ւ առանց նրա համաձայնության չեն կարողանում բացել բաղձալի «Զանգեզուրի միջանցքը»։ Ինչո՞ւ են նրանք այդքան ոգևորված քաղաքակիրթ աշխարհի մաս դառնալու Հայաստանի ցանկությամբ, հայկական բանակի վերազինմամբ, հայ հասարակության՝ պետականությունը, ինքնությունը պահպանելու և իր հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությամբ:
Թե՞ ռուս-թուրք-ադրբեջանական եռյակի ոտը իջել է Արցախ կոչվող կուռ քարի վրա։
Ապստամբ Արցախը, ըստ երեւույթին, շփոթել է բոլոր ծրագրերը. արցախցիների՝ Ռուսաստանի հպատակ դառնալու հույսը փլուզվեց, ինչպես ռուսների վստահությունն առ այն, որ ուկրաինացիներն իրենց կդիմավորեն ծաղիկներով և «Ուռա՛յ»-ով։ Ստեփանակերտում ռուս խաղաղապահներին նվիրած անմեղ տորթը, գաղտնագողի փռված ռուսական բազմամետրանոց դրոշը և «Z» տառով պաստառը, Ստեփանակերտի մուտքի մոտ Պուտինի հսկայական դիմանկարը սպասված արդյունքի չբերեցին. Արցախը նախընտրել է թքել բոլորի երեսին ու լքել սեփական տները, բայց չենթարկվել։
Եվ թեև Հայաստանի Անկախության Հռչակագրի ընդունման օրը նրա վարչապետը ոչ մի խոսք չասաց այս հռչակագրի էության, այն է՝ ազգի վերամիավորման և պատմական արդարության վերականգնման մասին, հայ ժողովուրդն արդեն ծնկներից բարձրանում է և ճիշտ ուղի է տեսնում իր առջև, ինչպես արեց 1988 թվականին:
Իշխանությյունը գալիս ու գնում է։ Բռնապետները կա՛մ մահանում են, կա՛մ ավարտում են իրենց կյանքը բանտում։ Կայսրությունները մահանում են կամ բաժանվում են տարբեր նահանգների: Միայն ժողովուրդների ազատության կամքն է հավերժ, և բոլոր բռնապետերը սայթաքում են դրա վրա:
Հայ ժողովրդի վերամիավորման որոշումը ոչ ոք չի վիճարկվել և չի վիճարկվելու, քանի որ այն հիմնված է իրավունքների վրա։ Վաղ թե ուշ բոլորը պետք է հաշվի առնեն այս իրավունքները։
Մարգարիտա Քարամյան