67-ամյա Յանուշ Ռաչը դարձավ թոքերի քաղցկեղով առաջին հիվանդը Բրիտանիայում, ով փորձեց նոր, շատ խոստումնալից թերապիա, որը կարող է հիմնովին փոխել այս հիվանդության բուժման մոտեցումը: Մասնավորապես, անհատական պատվաստանյութ, որը սովորեցնում է կոնկրետ հիվանդի իմունային համակարգին պայքարել հիվանդության դեմ՝ ոչնչացնելով քաղցկեղի բջիջները։
Պատվաստանյութը հիմնված է նույն սուրհանդակային ՌՆԹ տեխնոլոգիայի վրա, որն առաջին անգամ հաջողությամբ փորձարկվել է ԱՄՆ-ում՝ Covid-19 համաճարակի ժամանակ։
Ցանկացած դեղամիջոցի կլինիկական փորձարկումների առաջին փուլը միշտ ստուգում է հիվանդների համար դեղամիջոցի անվտանգությունը: Եվ Յանուշը կամավոր համաձայնել է նոր պատվաստանյութը փորձարկել իր վրա։
Ընդհանուր առմամբ, նախատեսվում է հավաքագրել նրա պես 130 կամավորների, իսկ դիտարկումները զուգահեռաբար կիրականացնեն ավելի քան 30 հետազոտական կենտրոններ, որոնք սփռված են յոթ երկրներում։
Ավելին կարդացեք BBC-ում
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: