Երևանում սեպտեմբերին կավարտվեն միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները

  • 12:01 26.08.2024
Երևանում միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև սեպտեմբերի կեսերը։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
«Միասնական տոմսային համակարգի հետ կապված հանձնման–ընդունման փուլում ենք։ Կարծում եմ` մինչև սեպտեմբերի 15-ը կավարտենք այդ աշխատանքները։ Կունենանք նաև նոր կանգառասրահի նմուշային օրինակը, քանի որ նախորդը մենք չընդունեցինք։ Կազմակերպությունը նորն է պատրաստելու, մինչև ամսի 15-ը կտեղադրվի»,– նշեց Գրիգորյանը։
Նա չպարզաբանեց, թե կանգառասրահի նմուշային օրինակը որտեղ է տեղադրվելու։
f