Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցություններն Կահիրեում ավարտվել են անարդյունք

  • 15:56 26.08.2024

Իսրայելի և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններն ավարտվել են Կահիրեում առանց արդյունքի, երկուշաբթի՝ օգոստոսի 26-ին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի հետախուզական ծառայությունների աղբյուրներին։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ օգոստոսի 25-ին Եգիպտոսի մայրաքաղաքում կայացած բանակցություններում Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մերժել են միջնորդների առաջարկած բոլոր փոխզիջումային լուծումները։

Միևնույն ժամանակ, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան կարծիք է հայտնել, որ բանակցությունները, իր խոսքերով, կառուցողական են եղել, կողմերը «վերջնական և իրատեսական համաձայնության» հասնելու ցանկություն են հայտնել: Պաշտոնյան նաեւ հայտնել է, որ մնացած հարցերի լուծման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն առաջիկա օրերին, իսկ աշխատանքային խմբերը կմնան Կահիրեում։

f