Հայաստանի նոմենկլատուրային ընդդիմությունը կոչ է անում սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, գնալ Արցախի ներկայացուցչություն և այնտեղ ինչ-որ բան ասել։ ՀՅԴ-ն նույնիսկ մտադրվել է դրան նվիրված միջոցառում անցկացնել մարզահամերգային համալիրում։ Սակայն Համալիրի ղեկավարությունը մերժել է, և այժմ, ըստ մամուլի հրապարակումների, միջոցառումը կարող է տեղի ունենալ «Դվին» հյուրանոցում։
Սեպտեմբերի 2-ին Երևանում Արցախի ներկայացուցչություն գնալու կոչով է հանդես եկել նաև Բագրատ Սրբազանը, ով մտադիր է սեպտեմբերին շարունակել բողոքի գործունեությունը։ Թե ինչ պիտի ասվի այդ միջոցառմանը, հայտնի չէ։
Օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Անկախության Հռչակագրի ընդունման օրը, Երևանում տեղի ունեցավ Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավորների ժողով, որում հստակ ասվեց, որ Հռչակագիրը, որը հղում է պարունակում Հայաստանի և Արցախի (ԼՂԻՄ + Շահումյանի շրջան և Գետաշեն) վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը, մինչ օրս գործում է։
Ընդդիմությունը ձեւացրե է, թե չի նկատել տեղի ունեցած իրադարձությունն ու այնտեղ հնչեցված վերջնական ճշմարտությունը։
Հայաստանի ինքնիշխանության ակունքներում կանգնած և այդ ճանապարհից երբեք չշեղված Պարույր Հայրիկյանը հիշեց նորագույն պատմությունը, որի մասնակիցները, փառք Աստծո, դեռ ողջ են։ Նա հայտարարեց, որ 1990թ.-ի Հռչակագրի ընդունումից և Հայաստանի միասնական խորհրդարանի առաջին ընտրություններից հետո, որում ի դեպ ընդգրկված էին պատգամավորներ Արցախից, “Միացումի” կարգախոսով իշխանության եկած ՀՀՇ-ն կտրուկ փոխեց կուրսը և որոշեց անջատել Արցախը միացյալ Հայաստանից։
Ինչո՞ւ դա տեղի ունեցավ, արդյո՞ք միայն ՀՀՇ որոշմամբ։ Վերլուծաբանները խոսում են Մոսկվայի, Անկարայի և Կարսի պայմանագրի այլ եռանդուն կողմնակիցների արտաքին քաղաքական հզոր ճնշման մասին, որոնք այն ժամանակ, հասան Հայաստանի անջատմանը Արցախից, որն արդեն բռնում էր զինված պայքարի ուղին։ Ու թեև այս տարիների ընթացքում Հայաստանն ամեն կերպ օգնեց Արցախին, Միացումի գաղափարը խնամքով թաղվեց։
33 տարի Հայաստանում արտաքին ուժերն ու նրանց վստահված անձինք մոռացության են մատնել Արցախի կարգավիճակի մասին միակ փաստաթուղթը՝ պահպանելով հակամարտությունը, անպտուղ քաղաքական խաղերի մասնակցելով և Արցախին սուբսիդիաներով ծածկելով իրենց ապազգային քաղաքականությունը։
Բայց այն ուժերը, որոնք 33 տարի առաջ Հայաստանին ստիպեցին հրաժարվել Միացումից, այսօր էլ կատաղի ճնշում են գործադրում եւ հայերի ձերքերով ուզում են վերջնական թաղել ՀՀ պետականության հիմքը։
Հիմա, երբ 2023 թվականի սեպտեմբերին Բաքուն Սամվել Շահրամանյանին ստիպեց ստորագրել Ռուսաստանի ԱԳՆ-ում գրված Արցախի պետականությունից «հրաժարականը», Հայաստանի Հանրապետության հիմքն իր ողջ փառքով բացահայտվեց։
Այսուհետ ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը կառուցված է 1989 թվականի որոշման վրա, և այդ փաստը ճանաչում են Բաքվում, Մոսկվայում և աշխարհի բոլոր մայրաքաղաքներում։
Դա չեն ճանաչում միայն Երևանում, հատկապես իշխանությունները և նոմենկլատուրային ընդդիմությունը, որոնք սնվում են Մոսկվայի ձեռքից։ Եթե Հայաստանում լիներ ազգային ընդդիմություն, ապա օգոստոսի 23-ին այն կհավաքվեր Հայաստանի խորհրդարանի պատերի մոտ ու կպահանջեր կատարել ընդունված որոշումները։
Եթե Հայաստանում լինեին ազգային ուժեր, սեպտեմբերի 2-ին կհայտարարեին «անկախ Արցախի» նախագծի ավարտը և կպահանջեին վերադարձ 1989թ. որոշմանը։
Մնացած բոլոր գործողությունները սատանայից են։ Ոչ ոքի պետք չեն Արցախի ներկայացուցչության մոտ բոցաշունչ ելույթները, որոնք նպաստում են Արցախը Հայաստանից անջատելու չար գործին։ Կոնկրետ գործողություններ են պետք Միացումը կյանքի կոչելու համար։ Կհռչակեք նման նպատակ, ժողովուրդը ձեզ կհետեւի, չեք հռչակի, մարդիկ կրկին կասեն, որ ծառայում եք հակահայկական ուժերին։
Նաիրա Հայրումյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: