Ստեփանակերտ, 1 տարի առաջ
Գերագույն խորհրդի պատգամավորներն օգոստոսի 23-ին հավաք են անցկացրել՝ Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձի առթիվ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանն իր ելույթում ասաց. «Հայաստանի Հանրապետությունը միայն 29 743 քառսկուսի կմ վրա ապրող հայերի եւ հայաստանցիների հայրենիքը չէ։ Հռչակվեց, որ դա համայն հայության հայրենիքն է։ Եվ ամենակարեւորը՝ այս պետության հիմքը 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ ստեղծված պետությունն է։ Այս Հայաստանի Հանրապետության հիմքը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետություններն են։
Այսօր Հայաստանի իշխանությունները, փորձելով սեպ խրել այս երկու պետությունների արանքում, արցախահայության ու սփյուռքահայության միջեւ, փորձում են պառակտել մեր ազգը եւ ջնջել հայկականություն։ Եվ այսօր, նշելով Հայաստան Անկախության հռչակագրի 34 ամյակը, մենք ուղերձ ենք հղում, որ ողջ հայ ժողովուրդն ունի համահայկական նպատակներր, հայոց պետականությունը Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության վերամիավորումն ուղենիշ հռչակող պետություն է։ Եվ այդ ընթացքից հնարավոր չէ մեզ շեղել”։
Իսկ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը, Հայ դատի համակարգում գործող Հայկական իրավական կենտրոնի հովանավորթյամբ, հրապարակել է մանրամասն զեկույց՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցած վերջին էթնիկ զտումներին, որոնք պայմանավորված են Ադրբեջանի երկարատև հակահայկական խտրական քաղաքականությամբ։ Զեկույցը վիճարկում է, որ Արցախի շրջափակումը, ռազմական հարձակումը և հաջորդող բռնի տեղահանումը իրարից առանձնացված միջադեպեր չեն, այլ հայերի դեմ խորապես արմատացած ինստիտուցիոնալ քաղաքականության գագաթնակետ։ Զեկույցը հասանելի է հետևյալ հղմամբ։
ՀՅԴ-ն մտադիր է սեպտեմբերի 2-ին կազմակերպել միջոցառումներ՝ նվիրված Արցախի անկախության օրվան։ Միացումի ակունքներում կանգնած կուսակցության այն դիրքորոշման ֆոնին, որ 1989թ.-ի որոշումը ուժի մեջ է, Արցախի անկախության շեշտադրումն այդքան էլ հասկանալի չէ։
Կուսակցությունն այժմ աջակցում է Արցախի Ազգային ժողովի կողմից Վարդան Օսկանյանի գլխավորությամբ ստեղծված հանձնաժողովի գործունեությանը, որը զբաղվում է արցախցիների Արցախ վերադարձի միջազգային հիմքոերի ստեղծման խնդրով։
Եթե ՀՅԴ-ն Արցախը համարում է Հայաստանի անքակտելի մաս, ապա արցախցիների վերադարձը պետք է լինի հայկական տարածքների ապաօկուպացիայի եւ օտարերկրյա զորքերի դուրսբերման շրջանակներում։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: