Արարատ Միրզոյանը երկրի դեսպանների համար կազմակերպել է կարճատև էքսկուրսիա Տավուշի Կիրանց գյուղ, որտեղ պարզ չէ, թե ինչի հիման վրա գծվել է Հայաստանի “սահմանը”։
Այլ երկրներում հավատարմագրված հայ դիվանագետներին Դիլիջանում երկօրյա հավաքից հետո տարել են “սահմանազատման” արդյունքները տեսնելու, որի արդյունքում, ինչպես հայտնի է, գյուղացիները զրկվել են տներից ու հողատարածքներից։
Միրզոյանը, ըստ ամենայնի, դիվանագետներին պատմել է, թե ինչպես չի կարելի սահմանազատում անել։ Կիրանցում սահմանային հենասյուների տեղադրումը դիվանագիտական դասագրքերում կմնա որպես անօրինական «սահմանազատման» օրինակ՝ հակառակ բոլոր պատկերացնելի նորմերին։