Լավրովը, ում ասում էին, թե մահացել է, որոշել է մի քիչ էլ ապրել՝ ավարտին հասցնելու կիսատ գործերը, մասնավորապես՝ Հայաստանի վերացման ռուս-թուրքական ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանի իշխանության և ընդդիմության ձեռքով։
Հայաստանի կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը քաղաքական պայմանավորվածություն է. Այդ մասին Սերգեյ Լավրովը հայտարարել է սեպտեմբերի 2-ին։
«Ղարաբաղի խնդիրը լուծվեց 2022 թվականի վերջին Հայաստանի ղեկավարության կողմից, որը ստորագրեց համաձայնագիր Ադրբեջանի հետ Եվրամիության մասնակցությամբ՝ ճանաչելով 1991 թվականի սահմանները, որոնց շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էր։ Հիմա խոսքն այն մասին, թե ինչպես կարելի է դա ֆորմալացնել իրավական առումով, քանի որ սա քաղաքական համաձայնություն էր, և մենք այստեղ համագործակցում ենք Թուրքիայի հետ»,- ասել է Լավրովը։
Լավրովը ոչ մի խոսք չի ասել «հաղթանակած» Բաքվի պահանջի մասին՝ Հայաստանի Սահմանադրությունից հանել Հայաստանի անկախության հռչակագրի և 1989 թվականի Հայաստանի ու Արցախի վերամիավորման որոշման մասին հղումը։ Բայց, ասելով, որ Հայաստանը միայն 2022 թվականին է «Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս», Լավրովը նշում է, որ մինչ այդ Արցախն այլ կարգավիճակ ուներ։ Իրականում, ունի մինչ հիմա։ Իսկ Արցախյան խնդրի «լուծված լինելու» մասին խոսում են միայն ռուսներն ու թուրքերը։
Լավրովը, խոստովանելով, որ Հայաստանի վերացման ծրագիրը զուտ ռուս-թուրքական նախագիծ է, չի ժխտում, որ Հայաստանի այդ որոշման “ֆորմալացման, ձեւակերպան” հարցը բարդ, եթե ոչ անհավանական։
Արցախի «պատկանելությունը» Ադրբեջանին «ձեւակերպելու» համար անհրաժեշտ է բառացիորեն սարեր շարժել։ Առաջին հերթին պետք է փոխվի Հայաստանի Սահմանադրությունը, ինչը նշանակում է վերացնել ներկայիս Հայաստանի Հանրապետությունը։ Երկրորդ՝ անհրաժեշտ կլինի պաշտոնապես երկարաձգել ռուս-թուրքական Կարսի պայմանագիրը և այն լրացնել «արցախյան» մասով։ Երրորդ՝ հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի չեղարկմանը։ Չորրորդ՝ արգելել Հայաստանի «ռազմականացումը» Ֆրանսիայի, Հնդկաստանի և Իրանի օգնությամբ։ Հենց այս պահանջներն է անհույս դնում Բաքում, օգնության կանչեկով ռուսներին եւ այլոց։
Դժվար թե Ռուսաստանն ու Թուրքիան կարողանան կոտրել այնպիսի հզոր իրավական դաշտը, որի վրա կառուցված է Հայաստանը՝ Արցախը ներառյալ։ Այս շրջանակը չեն կարող խախտել անգամ ռուսների արևմտյան մեղսակիցները՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ը, որոնք 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Կոստանդնուպոլսի կոնսենսուսին են մասնակցե եւ որոշում կայացվել Արցախի ֆիզիկական հանձնման մասին։
Այս շրջանակից դուրս այլ իրավական հիմքեր չկան։ Լավրովն, ի դեպ, միտումնավոր չի հիշատակում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, որպեսզի Ռուսաստանին հանկարծ չներկայացնեն Ղրիմի ու Դոնբասի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի նկատմամբ իրավունքները։ Ռուսաստանը Փաշինյանի և Ալիևի միջոցով այնպես է արել, որ Ալմա-Աթայի հռչակագրի գաղափարի “հեղինակը” լինի Եվրամիությունը, այլ ոչ թե Ռուսաստանը և Թուրքիան։
Արցախը «ձեւակերպելու» համար Լավրովն ու մյուսները պետք է կործանեն Հայաստանը։ Եվ հիմա բոլորը զբաղված են դրանով։