2020 թ․ հետո․ Մարտակերտում մանեկենները սառած կանգնել էին խանութների փշրված ապակիների հետեւում

  • 10:31 06.09.2024

2020թ. պատերազմից հետո մայրաքաղաք Ստեփանակերտն անմիջապես բարեկարգվել էր: Ավլել, մաքրել էին մայթերի ապակիները, փոխել պատուհանները, վերանորոգել շենքերը, The HALO Trust-ն ու Փրկարար ծառայության աշխատակիցները հավաքել էին բոլոր վտանգավոր ու անվտանգ պայթուցիկները, սմերչի սնարյադները հանել ասֆալտից, մի խոսքով, դժվար էր հավատալ, որ ընդամենը ամիսներ առաջ քաղաքը վայրագարար ռմբակոծվել է Ադրբեջանի զինանոցում եղած բոլոր զինատեսակներով: Պոլոնեզ է… չէ սմերչ է, ավիառումբի հետք է, չէ, դրոնի հարված, ձայներից փորձում էին գուշակել սարսափած բնակիչները:

 

Այցելելով Արցախի շրջաններ` ապշել էինք տեսածից: Հրետանին հնձել էր Մարտակերտի վարչակազմի դիմաց կիպարիսները, քանդել Մոսկվայի տունը, որտեղ մինչ այդ բարեկամի հարսանիքի էինք մասնակցում, զինված մարդիկ դեսուդեն էին գնում քաղաքապետարանի միջանցքներում, բնակելի շենքերի մրոտ պատեր, մանեկենները սառած կանգնել էին խանութների փշրված ապակիների հետեւում: Տեղացիները մեզ էին հարցնում, թե Ստեփանակերտը շա՞տ է վնասվել, մենք իրենց…

Նույն տեսարանը Մարտունիում էր…

Մարութ Վանյան

 Ֆոտո: Հրետակոծված բնակելի շենք Մարտակերտ քաղաքում. 2021թ. սեպտեմբեր:
f