Պետդումայի պատգամավորները կաջակցեն օրինագծին, որն արգելում է միգրանտներին ընտանիքներին բերել իրենց հետ ՌԴ, ասել է խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Նա ասաց, որ բազմաթիվ հաղորդումներ են եղել այն մասին, որ միգրանտներն իրենց հետ բերում են ընտանիքներին և հարազատներին, «և դա խնդիրներ է առաջացնում»:
Խնդիրները, ըստ երևույթին, կապված են միայնակ ռուս կանանց հետ, սակայն ընտանիքի հետ կատաղի պայքարը Ռուսաստանում ազգային միտում է դառնում:
Հիշվում է, 2013 թվականը ՌԴ-ում հայտարարվեց Ընտանիքի տարի, և հենց այդ ժամանակ Պուտինը բաժանվեց կնոջից։ Այդ ժամանակվանից Պուտինը ամուսնացած է Ռուսաստանի հետ։
2024 թվականն եւս հայտարարվել է Ընտանիքի տարի, և Պուտինը վերջերս ասել է, որ «ընտանիքի ամենափոքրերը սովորում են չինարեն»։
Եթե Պուտինը ընտանիք չունի, թող միգրանտներն էլ չունենան. հակառակ դեպքում ինչպե՞ս լուծել ժողովրդագրական խնդիրները սեռական հասուն, բայց ամուսնացած միգրանտների հետ։