Ադրբեջանի դաժանությունների հետեւանքով տուժած 4 անձինք կմեկնեն ԱՄՆ՝ Վաշինգտոն՝ հանդիպելու կոնգրեսականներին։ Այս մասին այսօր Երեւանում հրավիրած ասուլիսում ասաց Կալիֆորնիայի Առաջին ատյանի դատարանի դատավոր, Ճշմարտության և Արդարադատության Կենտրոնի համահիմնադիր Կասիա Աբգարեանը։ Նա նշեց, որ տուժածներից երեքը Արցախից են, մեկը՝ Հայաստանից։
«Մենք միշտ ասել ենք, որ տուժածների ձայները պետք է լսելի դարձնենք։ Եվ, ահա, առաջին անգամ ադրբեջանցիների դաժանությունների 4 զոհեր տեղափոխվում են Վաշինգտոն։ Սա պատմական պահ է, սեպտեմբերի 19-ին՝ ուղիղ մեկ տարի անց այն օրվանից, երբ Ադրբեջանը սկսեց ռմբակոծել Արցախը, նրանք մասնակցելու են Կոնգրեսում կայանալիք լսումներին։ Մենք պետք է աշխատենք այս մարդկանց ձայնը լսելի դարձնել»,- ասաց նա։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: