Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ։ Տեղ–տեղ կլինի նաև մառախուղ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-22մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 3-6, սեպտեմբերի 19-20-ին` ևս 5-7 աստիճանով։