Արցախցիների յուրաքանչյուր սերունդ ունի իր հերոսները. նրանց թիվը հատկապես աճել է վերջին 30 տարիների ընթացքում։ Եվ եթե 90-ականների պատերազմի ժամանակ հերոսները հայրեր էին, ապա հետագա պատերազմներում նրանց փոխարինեցին որդիները։
Նույնը տեղի է ունեցել Վերդյանների ընտանիքում. Անդրանիկ Վերդյանը ծնվել է Ստեփանակերտում, զինվորականի ընտանիքում։ Հիշելով իր լուսավոր, անհոգ մանկությունը, տան ջերմ մթնոլորտը՝ նա հարգանքի տուրք է մատուցում ծնողներին։
Անդրանիկը երաժշտական կրթությունը ստացել է Կոմիտասի անվան վարժարանում, իսկ հետագայում ուսումը շարունակել Երեւանի կոնսերվատորիայում։ Մասնակցել է բազմաթիվ համերգների թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ արտերկրում՝ հպարտորեն ներկայացնելով հայ ազգային մշակույթի արցախյան հատվածը։ Այսպիսով, նա նպաստել է Արցախի Հանրապետության զարգացմանն ու ճանաչմանը։
Չնայած երիտասարդ տարիքին՝ Անդրանիկը մեծ հայրենասեր էր։ Այսպիսով, 2016 թվականի ապրիլի 2-ին, երբ նրա կյանքում հնչեց առաջին օդային տագնապը՝ ազդարարելով պատերազմի սկիզբը, նա, սպայական քաղաքի բոլոր տղաների հետ միասին, որտեղ ապրում էր այն ժամանակ, սկսեց օգնել բնակիչներին թիկունքում։ Եվ սա դարձավ նրա առաջին փորձությունը պատերազմական պայմաններում։
Հաջորդ փորձությունը 2020 թվականի 44-օրյա պատերազմն էր։ Որպես ժամկետային զինծառայող՝ նա հայտնվել է առաջնագծում։
«Սեպտեմբերի 27, 2020 թ․, կիրակի։ Սովորաբար լիրակի “պոդյոմն” ավելի ուշ էր հայտարարվում։ Մի քիչ քնելու հնարավորություն կար։ Բայց այս օրը մենք սովորականից շուտ արթնացանք և շարժվեցինք դեպի ակումբ։ Ես զինվորական նվագախմբի մենակատար էի և ժամանակիս մեծ մասն այնտեղ էի անցկացնում։
Հանկարծ լսեցինք պայթյուն։ Եվ որոշ ժամանակ անց Շուշիի մեր հակաօդային կայանների վրա հարձակումներ նկատեցինք։ Պայթյունների ձայներն ավելի հաճախակի ու մոտիկ էին դառնում։ Մեզ ուղարկեցին Խնաբպատ գյուղի հավաքման կետ։ Հետո բոլորին տեղակայեցին առաջնագծի երկայնքով։ Մենք տեղափոխվեցինք Վարանդայի մոտ գտնվող Կարախանբեյլի գյուղ։ Այստեղ մեզ նշանակեցին մարտական դիրքեր, զգուշացրեցին, որ հակառակորդը ձեր դիմաց է, իսկ մերոնք՝ թիկունքում։ Սակայն երբ հետեւումս տեսա ոչնչացված արցախյան տանկերը, հասկացա, որ ամեն ինչ այլ է։ Մենք շրջապատված էինք։
Հաջորդ օրը սկսվեցին ակտիվ ռազմական գործողություններ։ Շուրջը հարյուրավոր զոհեր ու վիրավորներ կային։ Աչքիս առաջ ընկերներս զոհվում էին։ Բայց մենք գիտեինք մեր նպատակը՝ ամեն գնով պահպանել մեր մարտական դիրքերը։ Հոկտեմբերի 7-ին՝ ծննդյանս օրը, ես կանխազգացում ունեի, որ ինձ հետ ինչ-որ բան է լինելու։ Նախազգացումներն իրականացան. որոշ ժամանակ անց սկսվեց կատաղի, երկարատեւ մարտ։ Մարտի ավարտից հետո հրամանատարի հետ “մաքրում” էինք անտառը, որտեղ հանդիպեցինք հակառակորդի մեծ ջոկատի։ Մենք արժանի հակահարված տվեցինք, բայց ցավոք, մեր կողմից կորուստներ եղան։ Այս մարտում ես վիրավորվեցի դեմքից։ Արյունահոսելով և ծածկելով դեմքս գլխարկով, ես շարունակեցի պատասխան կրակել: Մենք արժանի հակահարված տվեցինք՝ կռվելով մինչև վերջին փամփուշտը։ Որից հետո ինձ շտապօգնության մեքենայով տեղափոխեցին Տող գյուղ, որտեղ կատարվեց առաջին վիրահատությունը։ Հետո ինձ ուղարկեցին Ստեփանակերտ, այնտեղից էլ՝ Երեւան, որտեղ երկար բուժում ստացա»։
Հիմա վերքից միայն սպիներ են մնացել՝ որպես պատերազմի հավերժ հիշեցում… Անդրանիկը ընտանիքի հետ ապրում է Երեւանում՝ փորձելով վերապրել սարսափելի անցյալը ու ապրել՝ հայրենի Արցախից հեռու։
Արսեն Աղաջանյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: