Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է Ֆրանսիայում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովին

  • 14:30 17.09.2024

Ֆրանսիայի կառավարությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովին մասնակցելու։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողներին հայտնեց ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Նշենք, որ 2024 թ. հոկտեմբերի 4-ին և 5-ին Ֆրանսիան Վիլեր-Կոտըրե և Փարիզ քաղաքներում կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովը։

«Մոտ 10 օրից Վիլեր–Կոտըրե քաղաքում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որին հյուրընկալվելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ֆրանկոֆոնիայի թեման քննարկվել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի` Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ»,– նշեց Դըկոտինյին։

Նրա խոսքով` Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն առանձնահատուկ կապ է ստեղծում երկու երկրների միջև։ Ֆրանսիայի դեսպանը շեշտել է, որ դա Հայաստանի համար նաև ռազմավարական նշանակություն ունի, քանի որ բազմոլորտ համագործակցություն է ենթադրվում` քաղաքական, ռազմական, մշակութային և այլ բնագավառներում։

 

f