Artur Osipyan-ը գրում է․
ՀՀ իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հարցը փակելու համար շարունակելու են իրենց ճնշումները արցախցիների նկատմամբ։ Դա ակնհայտ երևում է, թե´ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, թե´ արդեն բարձրաստիճան ոստիկանների հրապարակային գրառումներից, որ արցախցիներին պետք է ռադ անել այստեղից։
Միամիտ իշխանություններին թվում է, թե ճնշելով արցախցիներին և վանելով ՀՀ֊ից, կփակվի Արցախի հարցը։ Բայց նրանք չարաչար սխալվում են, քանզի ՀՀ մեր հայրենակիցների մեծամասնությունը ապրել է Արցախով, ապրել է 1994 թվականի հաղթանակով ու շատերը իրենց կյանքն են նվիրել Արցախին։
Երբ որ ՔՊ-ն խոսեց հարցը փակելու մասին, հասարակության մեծամասնությունը երես թեքեց Նիկոլից, իսկ նրա վարկանիշը կազմեց ընդամենը 10-15%, որի մեծամասնությունը էլի դեմ են Արցախի նկատմամբ նման վերաբերմունքից, բայց աջակցում են նրան այնքանով, որ նախկինները չգան։
ՔՊ-ն իր արևին փակեց Արցախի հարցը, ցինիկաբար նշեց դա որպես հաղթանակ և նոր Հայաստանը փորձեց իմաստավորել իբր Եվրոպային ձգտող երկիր, ինչը էլի չստացվեց, քանի որ իշխող կուսակցությունը կոռուպցիան վերացնելու փոխարեն համագործակցում է նրանց հետ և այլ պատճառներով։
Հերթական ձախողումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր Հայաստանի ու հայ ժողովրդի նպատակը ուտել, խմել, քեֆ անելն է։ Բայց դա էլ չի իմաստավորի նրանց իշխանավարությունը, քանզի հայ ժողովուրդը ստամոքսով չի առաջնորդվում իր ազգային նպատակներում։
Եվ վերջապես ՔՊ-ն պետք է հասկանա որ Արցախի հարցի փակել կամ չփակելը դա ո՛չ ՀՀ-ում է որոշվում, ո՛չ էլ ` Ադրբեջանում։ ՀՀ-ի իշխանությունները մինչ 2022 թ. Պրահայում ստորագրելը, դեռ 1991թ-ին Ալմա֊Աթայում ճանաչեցին ԼՂԻՄ-ը որպես Ադրբեջանի մաս, ԲԱՅՑ ԱՇԽԱՐՀԸ ԴԱ ՉԸՆԴՈՒՆԵՑ!!! Նույնն էլ հիմա է, և ինչքան էլ ՔՊ-ն իրեն ճղի Ալիևին հաճոյանալու համար, հարցը մեկ է, չի փակվելու, քանզի հայ ազգը դրա հետ համաձայն չէ, իսկ միջազգային հարաբերություններն էլ ունեն իրենց կանոնները։
Ուստի ՔՊ֊ի հույսը էլի մնում է նախկինների վրա, որ կարողանան պահել իրենց իշխանությունը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: