Մինչեւ 2020 թվականը Արցախի բնակչության թիվը կազմում էր 147 հազար, այս թվերը հնչեցվեցին Genesis Armenia ուղեղային կենտրոնի կազմակերպած համաժողովի ժամանակ։ 2020 թվականի 44-օրյա պետարազմի հետեւանքով արցախցիների մի մասը բռնի տեահանվելով՝ տեղափոխվել են Հայաստան։
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ներկայացրեց, թե որքան մարդ էր ապրում Արցախում՝ նախքան 2023 թվականի ցեղասպանական գործողությունները։
«Շրջափակումից առաջ Արցախի բնակչության թիվը 120 հազարի մոտ էր։ Այս թիվը շատ կարեւոր թիվ է, որովհետեւ անցած տարի տեղահանումից հետո Հայաստանի կառավարության կողմից արձանագրվեց 100 600 թիվ, բայց մի քանի շաբաթ հետո Նիկոլ Փաշինյանն անձամբ ընդունեց, որ դա սխալ թիվ է։ Ես կարող եմ ասել, որ 110 հազարից շատ մարդ է տեղահանվել մեկ տարի առաջ։ Այսինքն՝ 2023 թվականի օգոստոս-սեպտեմբերի դրութամբ Արցախում, իմ հաշվարկով, 112-113 հազար մարդ միանշանակ եղել է։ Իսկ բլոկադայի սկզբնական շրջանում մի քանի հազար մարդ հաստատ դուրս է եկել»,- ասաց Բեգլարյանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: