Զախարովան վախեցնում է. հայեր, սովից կմեռնեք։ Իսկ որտե՞ղ է հացահատիկը Արցախից

  • 18:08 20.09.2024

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությունը «Ուկրաինական խաղաղության բանաձեւի» համատեքստում պարենային անվտանգության թեմատիկ համաժողովին առցանց մասնակցությունը, ասել է.

«Պարենային ապահովությամբ հետաքրքրվող մարդիկ առաջին հերթին պետք է հարցնեն, թե ինչպես են իրենց երկրում այս հարցում ընթանում գործերը։ Միգուցե ընկեր Արմեն Գրիգորյանը չգիտի, հիշեցնեմ. տարբեր խողովակներով Հայաստան գնացող հացահատիկի 90 տոկոսը գալիս է Ռուսաստանից։ Միգուցե արժե կապ հաստատել Ռուսաստանի Դաշնության հետ տեսակոնֆերանսի միջոցով՝ քննարկելու սեփական պարենային անվտանգությունը: Դե, դա արդար է և հարգալից կլինի: Ինչու՞ խարդախություններ անել նրանց թիկունքում, ովքեր, ի թիվս այլ բաների, կերակրում են ձեզ և ապահովում ձեր պարենային անվտանգությունը»:

Ընդամենը մի քանի տարի առաջ հացահատիկի զգալի մասը Հայաստան էր գալիս Արցախից, որտեղ Ռուսաստանը զորքեր է տեղադրել 2020թ.։ “Ընկեր” Զախարովա, իսկ որտե՞ղ է հացահատիկը Արցախից, եւ ո՞ւր են կորել ռուս «խաղաղապահները»։