Իսրայելն ու Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության նոր հուշագիր են ստորագրել

  • 17:12 26.09.2024

Ազատություն

Իսրայելն ու Ադրբեջանը երկու երկրների պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության նոր հուշագիր են ստորագրել, այս մասին հայտնել է Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը։

Դիվանագետի խոսքով՝ իսրայելական AS Holdings-ը և նրա դուստր ձեռնարկությունը՝ Ari Arms միջազգային ընկերությունը, որը մասնագիտացած է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան զենքի արտադրության և մշակման մեջ, այսօր ռազմավարական փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը պատկանող Azersilah ընկերության հետ:

Անցած օրերին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ռազմական բեռանատար ինքնաթիռները նոր չվերթներ են կատարել դեպի Իսրայելի օդուժին պատկանող «Օվդա» օդանավակայան:

«Օվդա»-ն, ըստ իսրայելական աղբյուրների, այդ երկրի միակ օդանավակայանն է, որն ունի թույլտվություն պայթուցիկ ռազմամթերքի արտահանման և ներկրման համար։ Թե ինչ նպատակով է ադրբեջանական SILK WAY -ի բեռնատար ինքնաթիռը մեկնել կողմերը չեն պարզաբանել

f