Հաջիեւը հաստատում է, որ Արցախը օկուպացված է

«Խաղաղ պայմանագրի ստորագրման համար Հայաստանի Սահմանադրության տեքստում, հանրաքվեի միջոցով, պետք է փոփոխություններ կատարվեն», – օտարերկրյա դիվանագետների հետ օկուպացված Արցախ ապօրինի այցի ընթացքում այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Հայ ժողովուրդը պետք է վերջ տա Ղարաբաղի և Հայաստանի միացման իր ուտոպիստական հավակնություններին և սահմանադրորեն ամրագրի Ադրբեջանի հետ խաղաղության մեջ ապրելու իր ցանկությունը», – նշել է ադրբեջանցի պաշտոնյան։

Հաջիևի խոսքով, եթե Հայաստանը գնա նման քայլի, «բանակցությունները շատ ավելի արագ կընթանան։

«Մեր երկրին ներկայացվող տարածքային պահանջները մեզ մտահոգում են», – նշել է Հաջիևը։

Բաքուն ամենօրյա ռեժիմով հաստատում է, որ իրավական առումով Արցախը Հայաստանի մաս է, եւ դա չեն առարկում նույնիսկ Արցախ գնացող արտասահմանյան դիվանագետները։ Նրանք “ничего личного, только бизнес” արտահայտությունը դեմքին գնում են նկարվում Շուշիում, իրենց ԱԳՆ-ներին զեկուցելով, որ այդպես էլ գոնե մեկ փաստաթուղթ չեն տեսել, ըստ որի Շուշին ադրբեջան է։ Իսկ հակառակի մասին Ալիեւն ինքն է ամեն օր հայտարարում։ Նիդեռլանդներն էլ են օրերս հաստատել, որ Լեռնային Ղարաբաղը զավթված է։ 

ՀՀ Կառավարությունը արցախցիներին աջակցման հարցերով հասարակական խորհուրդ է է ստեղծել, մեկ տարի էլ չի անցել

Ստեղծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են նախարարությունից։

Նշվում է, որ խորհուրդը խորհրդակցական մարմին է, որի նախագահը ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն է։

Խորհուրդը զբաղվելու է Կառավարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին վերաբերվող նախագծերը, որոշումները քննարկելու, նրանց կարծիքները և մոտեցումները պարզելու, որոշումներն ավելի թիրախավորված և կարիքահենք դարձնելու հարցերով։ Ինչպես նաև Կառավարության ծրագրերը խորհրդի անդամների միջոցով Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած ազգաբնակչությանն իրազեկելու և ճիշտ ուղղորդելու նպատակով։

Խորհրդի անդամների միջոցով կհավաքագրվեն նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածներին հուզող խնդիրները, հարցերը, որոնք կընդգրկվեն Խորհուրդի նիստերի օրակարգում և լուծումներ կգտնեն։

Խորհրդի կազմում ընդգրկվել են ՀՀ մարզպետները, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը և ԼՂ-ից բռնի տեղահանված այն հայերը, որոնց առաջադրել են Երևանի քաղաքապետը և ՀՀ մարզպետները՝ ՀՀ համայնքապետերի հետ սերտ համագործակցությամբ։

Արցախի նյութական կորուստների նախնական վիճակագրությունը՝ 12 քաղաք, 241 գյուղ, 11 450 բնակարան, 13 550 տուն, 385 եկեղեցի․․․

Արցախի նյութական կորուստների նախնական վիճակագրությունը՝ 12 քաղաք, 241 գյուղ, 11 450 բնակարան, 13 550 տուն, 15 գործարան, 60 ֆաբրիկա, 200 մշակույթի տուն, 25 թանգարան, 115 գրադարան, 4 համալսարան, 7 քոլեջ, 232 դպրոց, 232 մարզադահլիճ, 2386 խաչքար, 400 միջնադարյան գերեզմանոց, 385 եկեղեցի, 60 վանական համալիր, 37 ՀԷԿ, 48 հանքեր, 5 ջրանցք, 3500 հա անտառ։ 

Այս վիճակագրությունն այսօր ներկայացրեց Genesis Armenia ուղեղային կենտրոնի հումանիտար հետազոտությունների ղեկավար Արմեն Սարգսյանը՝ «Մեկ տարի առանց Արցախ. վիճակագրություն ու ռազմավարական հեռանկար» խորագրով համաժողովի ժամանակ։ Նա նշեց, որ հուշարձանների թիվն ամբողջական չէ։

«Հեռու ենք այն մտքից, որ այսօրվա զեկույցն ամբողջովին արտացոլում է Արցախի նյութական կորուստների վիճակագրությունը։ Բայց սա սկիզբն է, եւ մենք վստահ ենք, որ հետագայում տարբեր կազմակերպություններ ու օղակներ կսկսեն ավելի խորությամբ վերլուծել մեր կորուստների վիճակագրությունը։ Սա պետք է մեզ միջազգային հարթակներում հանդես գալու համար, որովհետեւ միջազգային հարթակներում շատ է կարեւորվում, թե ինչ ենք կորցրել, եւ ինչ ոճրագործություններ է կատարել Ադրբեջանը։ Ընդհուպ մինչեւ Քարինտակ գյուղը իրենք ոչնչացրել են։ Երկրորդ, այս կորուստների հաշվարկումը ավելի շատ նաեւ քաղաքական է։ Առաջին հայացքից թվում է, որ եթե այս զեկույցը կա, ապա մենք հաշտվել ենք, որ Արցախն արդեն կորցրել ենք։ Բայց ոչ, հակառակը, այս զեկույցին պետք է հաջորդեն նոր ուսումնասիրություններ, որպեսզի մանրամասն իմանանք Արցախում մեր կորուստները, որ երբ վերադառնանք Արցախ, կարողանանք համեմատել եւ ազերիների ոճրագործություններն անմիջապես կոնկրետ թվերով ներկայացնենք։ Մեր նպատակը վերադարձն է, սա ֆիքսենք»,- նշեց պատմաբանը։

Ինչպես վերաբերում է կորուստների ֆինանսական հաշվարկին, նա ասաց, որ շատ դժվար է հաշվարկ անել, քանի որ Արցախը, լինելով պատմական Հայաստանի հնագույն նահանգներից մեկը, հոգեւոր շատ մեծ արժեքներ է պարունակում իր մեջ։ Օրինակ՝  Արցախի բնակավայրերի մոտ 30  տոկոսը 18-րդ դարի են։

Կառավարության մոտավոր հաշվարկով՝ 100 մլրդ դոլարի գույք է մնացել Արցախում։

Ալիեւը ճիշտ է, ես սխալ

«ՀՀ-ն ճանաչում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, որևէ երկրից չունենք տարածքային պահանջներ: Այո՛, մենք ունենք օկուպացված տարածքներ՝ ավելի քան 200 քառակուսի կմ, բայց ՀՀ կառավարությունը ռազմական ճանապարհով այդ տարածքները վերադարձնելու խնդիր չի դնում, որովհետև կարծում ենք՝ Ադրբեջանի հետ ստորագրված կանոնակարգը սահմանազատման աշխատանքների վերաբերյալ հնարավորություն է տալիս և հավանական է, որ բանակցային կերպով կարողանանք այդ խնդիրը լուծել»,- այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ Փաշինյանը մի քանի գրառումների միջոցով «լսեցնել է տվել», որ կարևորը՝ «մեծ տարածքով պետությունը չէ», այլ խաղաղությունը։

Տարածքը խաղաղությանը եւ բարեկեցությանը հակադրելը՝ Փաշինյանի քաղաքական հերթական մանիպուլյացիան է։ Նա կոչ է անում մոռանալ «պատմականի», տարածքի, Արցախի, Նախիջեւանի մասին․ ի տարբերություն միջազգային խաղացողների, որոնք խոսում են «ադրբեջանը Նախիջեւանի հետ կապելու» մասին, Փաշինյանը չգիտես ինչի հիման վրա Նախիջեւանը ադրբեջան է անվանում։

Նման կոնցեպտը Փաշինյանը որպես «առաջատար» եւ «ժողովրդավար» է ներկայացնում, կարծես չնկատելով, թե ինչպես են եւ տարածք, եւ ժողովրդավարություն, եւ բարեկեցություն ունեցող երկրների ղեկավարները ծիծաղում քթի տակ։ Ինչպես որ ծափահարում են ոչ ավանդական կողմնորոշում ունեցողների քամինգ-աութին, որ հետո նրանց մատով ցույց տան։

Ինչպե՞ս է ստացվում, որ Ալիեւի՝ զրոյից տարածքն ունենալու ձգտումը «օրինական է եւ կիրթ», իսկ Հայաստանի ձգտումը պահպանել իր տարածքը՝ հետադեմ եւ «աշխարհի համար անհասկանալի»։

Մինչեւ Փաշինյանը ուրանում է Արցախը հանուն «խաղաղության», Ալիեւը պնդում է, որ Արցախը՝ Հայաստանի մաս է ըստ Սահմանադրության, եւ դա չի ժխտում որեւէ “առաջադեմ” երկիր կամ ատյան։ Ոչ ոք չի ասել՝ Ալիեւը սխալ է, իսկ Փաշինյանը՝ ճիշտ, եւ Արցախը Հայաստան չէ։ Հակառակը, ՀՀ Սահմանադրությունը ոչ ոք չի ստիպում փոխել /իսկ ամերիկյան Սենատում դա նույնիսկ ծիծաղելի են համարում/։

Այնպես որ, Ալիեւը ճիշտ է՝ Արցախը Հայաստանի մասն է, եւ այն հիմա օկուպացված է։ Կխոսի դրա մասին Փաշինյանը թե ոչ։

Երբ ՔՊ-ն խոսեց Արցախի հարցը փակելու մասին, հասարակության մեծամասնությունը երես թեքեց Նիկոլից

Artur Osipyan-ը գրում է․

ՀՀ իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հարցը փակելու համար շարունակելու են իրենց ճնշումները արցախցիների նկատմամբ։ Դա ակնհայտ երևում է, թե´ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, թե´ արդեն բարձրաստիճան ոստիկանների հրապարակային գրառումներից, որ արցախցիներին պետք է ռադ անել այստեղից։

Միամիտ իշխանություններին թվում է, թե ճնշելով արցախցիներին և վանելով ՀՀ֊ից, կփակվի Արցախի հարցը։ Բայց նրանք չարաչար սխալվում են, քանզի ՀՀ մեր հայրենակիցների մեծամասնությունը ապրել է Արցախով, ապրել է 1994 թվականի հաղթանակով ու շատերը իրենց կյանքն են նվիրել Արցախին։

Երբ որ ՔՊ-ն խոսեց հարցը փակելու մասին, հասարակության մեծամասնությունը երես թեքեց Նիկոլից, իսկ նրա վարկանիշը կազմեց ընդամենը 10-15%, որի մեծամասնությունը էլի դեմ են Արցախի նկատմամբ նման վերաբերմունքից, բայց աջակցում են նրան այնքանով, որ նախկինները չգան։

ՔՊ-ն իր արևին փակեց Արցախի հարցը, ցինիկաբար նշեց դա որպես հաղթանակ և նոր Հայաստանը փորձեց իմաստավորել իբր Եվրոպային ձգտող երկիր, ինչը էլի չստացվեց, քանի որ իշխող կուսակցությունը կոռուպցիան վերացնելու փոխարեն համագործակցում է նրանց հետ և այլ պատճառներով։

Հերթական ձախողումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր Հայաստանի ու հայ ժողովրդի նպատակը ուտել, խմել, քեֆ անելն է։ Բայց դա էլ չի իմաստավորի նրանց իշխանավարությունը, քանզի հայ ժողովուրդը ստամոքսով չի առաջնորդվում իր ազգային նպատակներում։

Եվ վերջապես ՔՊ-ն պետք է հասկանա որ Արցախի հարցի փակել կամ չփակելը դա ո՛չ ՀՀ-ում է որոշվում, ո՛չ էլ ` Ադրբեջանում։ ՀՀ-ի իշխանությունները մինչ 2022 թ. Պրահայում ստորագրելը, դեռ 1991թ-ին Ալմա֊Աթայում ճանաչեցին ԼՂԻՄ-ը որպես Ադրբեջանի մաս, ԲԱՅՑ ԱՇԽԱՐՀԸ ԴԱ ՉԸՆԴՈՒՆԵՑ!!! Նույնն էլ հիմա է, և ինչքան էլ ՔՊ-ն իրեն ճղի Ալիևին հաճոյանալու համար, հարցը մեկ է, չի փակվելու, քանզի հայ ազգը դրա հետ համաձայն չէ, իսկ միջազգային հարաբերություններն էլ ունեն իրենց կանոնները։

Ուստի ՔՊ֊ի հույսը էլի մնում է նախկինների վրա, որ կարողանան պահել իրենց իշխանությունը։

ВВС. Ղարաբաղյան գերիներ. Ինչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի եւ մյուսների հետ

Մեկ տարի առաջ հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո։ Բայց ոչ բոլորին են բաց թողել հարևան Հայաստան. Ղարաբաղի հայերի առաջնորդները, այդ թվում՝ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել են և ուղարկվել Բաքու։

Ի՞նչ է սպասվում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահներին ու նախարարներին. ո՞վ է նրանց պաշտպանում: Եւ ինչո՞ւ են դրանց թողարկման հույսերը կապվում COP կլիմայական համաժողովի հետ:

Լրագրող Լիլիթ Շախվերդյանը BBC-ի ռուսական ծառայության համար զրուցել է նրանց հարազատների ու փաստաբանների հետ։

Անցած սեպտեմբերին, տասնամսյա շրջափակումից հետո, Լեռնային Ղարաբաղն անցավ Ադրբեջանի լիիրավ վերահսկողության տակ։ Այդ օրերին ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել էին ութ հայերի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) չճանաչված հանրապետության նախկին ռազմական և քաղաքական առաջնորդների։

Նրանց թվում են երեք նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը։ Բայց այս խմբից ամենահայտնին ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանն է, ով ԼՂՀ կառավարությունում մի քանի ամիս զբաղեցրել է վարչապետի պաշտոնը։

Իշխանություններն ու իրավապաշտպանները տարբեր տեղեկություններ են տալիս բանտարկյալների ստույգ թվի մասին։ Բաքվում խոսում են 23 հայ գերիների մասին՝ 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ռազմական գործողության արդյունքում կալանավորված ԼՂՀ ութ ղեկավար և 15 ռազմագերի և քաղաքացիական անձինք։

Սակայն իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, ով ներկայացնում է հայ բանտարկյալների շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), կարծում է, որ բանտարկյալների իրական թիվը զգալիորեն գերազանցում է պաշտոնական տվյալները։

Հայաստանը ԱԳՆ մակարդակով դատապարտել է Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ձերբակալությունը և դիմել Արդարադատության միջազգային դատարան։ Սակայն Հայաստանի վարչապետն իր առաջնահերթություններից չի նշում նրանց ազատ արձակումը։

Այդուհանդերձ, հույս կա այս խնդրի նկատմամբ միջազգային ուշադրության նորացման համար։ BBC-ի հետ զրույցում իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Վարդանյանի շահերը ներկայացնող փաստաբան Ջարեդ Գենսերը վստահություն են հայտնել, որ նոյեմբերին COP29-ի մոտեցումը կարող է ևս մեկ անգամ համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել ռազմագերիների և քաղբանտարկյալների խնդրի վրա։

Ավելին կարդացեք BBC-ում

Լիբանանում փեյջերների պայթեցման հետևանքով տուժել է ավելի քան 2700 մարդ

BBC

Լիբանանյան «Հեզբոլլահ» զինված խմբավորման հարյուրավոր անդամներ վիրավորվել են այն բանից հետո, երբ նրանց կողմից միաժամանակ օգտագործվող փեյջերները սկսել են պայթել, հաղորդում են լրատվական գործակալությունները:

Տեսախցիկների կադրերը ցույց են տալիս բազմաթիվ պայթյուններ, պայթյուն է տեղի ունենում առևտրի կենտրոնում գտնվող մարդու գրպանում.

Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս Աբիադը հայտնել է, որ պայթյունների հետևանքով զոհվել է ութ մարդ, վիրավորվել մոտ 2750-ը, որոնցից 200-ը ծայրահեղ ծանր վիճակում են:

Հեզբոլլահը հաստատել է իր երկու մարտիկների և ութամյա աղջկա մահը։

Reuters-ի փոխանցմամբ՝ վիրավորների թվում կան «Հեզբոլլահի» մարտիկներ ու բժիշկներ, ինչպես նաև Լիբանանում Իրանի դեսպանը։ Իրանական հեռուստատեսության տվյալներով՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում, իսկ վնասվածքները թեթեւ են եղել։

Լիբանանի պետական ​​լրատվական գործակալությունը հաղորդում է, որ պայթյունները ներառում են մայրաքաղաք Բեյրութի հարավային թաղամասը, որը համարվում է Հեզբոլլահի հենակետը, ինչպես նաև երկրի մի քանի այլ շրջաններ։

«Հեզբոլլահի» անանուն պաշտոնյան Reuters-ին ասել է, որ դա կազմակերպության «անվտանգության ամենամեծ ձախողումն է»:

Միջադեպեր են գրանցվել ամբողջ Լիբանանում, Բեյրութից մինչև Բեքաայի հովիտ և նույնիսկ հարևան Սիրիայում:

Նիդերլանդներն իրերն անվանել են իրենց անուններով. «Լեռնային Ղարաբաղը զավթվել է»

«Անընդունելի է Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրումը «Լեռնային Ղարաբաղի զավթում» անվանելը Նիդեռլանդների կողմից։ Ղարաբաղի տարածաշրջանը միշտ եղել է մեր երկրի անբաժանելի մասը և շուրջ 30 տարի գտնվել է Հայաստանի անօրինական օկուպացիայի տակ»,- այսօր ասել է Բաքվի ԱԳՆ մամուլի քարտուղարը։

«Միևնույն ժամանակ, մենք կտրականապես մերժում ենք Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի սխալ անվանումը այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղ» ձևով։ Սա Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային հավակնությունների ևս մեկ ակնհայտ դրսևորում է»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ։

Փաստորեն, Նիդեռլանդներն իրերն իրենց անուններով են անվանել՝ նշելով ակնհայտը՝ Լեռնային Ղարաբաղը գրավված է։ Ի տարբերություն այլ երկրների, որտեղ «չեն կարողանում գլուխ հանել», թե ինչ է տեղի ունեցել Արցախում 2020-2023 թվականներին և, հետևելով Պուտինի, Ալիևի և Փաշինյանի ցուցումներին, բանավոր “փորլուծությամբ” են զբաղվում, Նիդեռլանդները Բաքվի գործողությունները որակել են որպես զավթում։

Ագրեսիայի, օկուպացիայի, էթնիկ զտումների և ցեղասպանության արդյունքները օրինականացնելու և Ղարաբաղի մասին «մոռանալու» ձգտող ուժերի փորձերը ամեն անգամ կբախվեն բաց աչքերով գործող երկրների և անհատների դիրքորոշմանը։ Նիդեռլանդներն ասաց այն, ինչ պետք է ասեին իրենց հարգող բոլոր երկրները, հատկապես Հայաստանը։ Ճիշտ այնպես, ինչպես ամերիկացի սենատոր Բեն Քարդինը Բաքվի և Երևանի միջև պատրաստցող  «խաղաղության պայմանագրում» Ղարաբաղի հիշատակման բացակայությունն անվանեց անհեթեթություն և ասաց, որ ՀՀ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջները պարզապես ծիծաղելի են։

Այդուհանդերձ, պարզ չէ. եթե Բաքուն Ղարաբաղը համարում է իր «դարավոր» տարածքը, ինչո՞ւ է Ալիևը պահանջում ՀՀ Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրի հղումը, ըստ որի Արցախը Հայաստանի մաս է կազմում։ Այո, դա այդպես է, անկախ նրանից՝ Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը խոսո՞ւմ են այդ մասին, թե՝ նայելով Մոսկվայի կողմը՝ լռում են։

Վերջապես կողմնորոշվեք և ցույց տվեք գոնե մի թուղթ, որը հաստատում է Բաքվի իրավունքները Արցախի նկատմամբ։ Այդ ի՞նչ րավունքներ են, եթե այն կարելի է կասկածի տակ դնել սովորական եվրոպական պետության փաստաթղթում ընդամենը մեկ ճշմարիտ բառով։

Նաիրա Հայրումյան

Շոյգուն կրկին գնացել է Իրան․ զավթումը սիրուն կփաթեթավորեն

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն այցով ժամանել է Իրան։

Հիշեցնենք, որ Իրանը տեւական ժամանակ կոչ է անում Ռուսաստանին չապակայունացնել տարածաշրջանը եւ չզավթել հայ-իրանական սահմանը։ Կոչը հենց Ռուսաստանին է ուղված։

Հավանաբար, հիմա փորձ է արվում զավթումը փաթեավորել ինչ-որ սիրում թղթի մեջ, եւ Շոյգուն գնացել է Իրանին գին առաջարկելու։

Էլինա Ավենասյանի ծնողները ծնունդով Արցախից են, հեռացել են 90-ի պատերազմից հետո

Էլինան գիտի, որ պատերազմի օրերին մեր տատիկին գերի են վերցրել եւ այդպես էլ նրան այլեւս չտեսանք

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էլինա Ավանեսյանի մայրը՝ Նարինեն։

Հայաստանի ներկայացուցիչ, Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում 49-րդ ռակետ Էլինա Ավանեսյանն այս օրերին հոր եւ մոր հետ Երեւանում է։

Էլինա Ավենասյանի ծնողները ծնունդով Արցախից են: Հայրենիքից հեռացել են առաջին արցախյան պատերազմից հետո: Երեխաները ծնվել են Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում, որտեղ էլ 22-ամյա Էլինան սկսել է զբաղվել թենիսով:

«Մենք ապրել ենք Արցախում: 1992 թվականին արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիները մտան մեր գյուղ, մեր տունն այրեցին: Մենք ընտանիքով տեղափոխվեցինք Պյատիգորսկ, որտեղ էլ ես ամուսնացա, ծնվեցին իմ երեք երեխաները: 1992 թվականից հետո Արցախում տուն չենք ունեցել:

44-օրյա պատերազմի օրերը շատ բարդ էին բոլորիս համար, բայց փորձում էինք հնարավորինս հեռու պահել Էլինային եւ երեխաներին այդ ամենից: Չէի ցանկանում, որ նրանք մեր պես անհանգստանային, ապրումների մեջ ընկնեին: Բայց, օրինակ, Էլինան գիտի, որ պատերազմի օրերին մեր տատիկին գերի են վերցրել եւ այդպես էլ նրան այլեւս չտեսանք: Տատիկից այդպես էլ լուր չստացանք»,- պատմեց տիկին Նարինեն:

Լուսինե Շահբազյան

news.am

Բլոկադայի ժամանակ վիտամինների պակասը “Պալիտում” ենք ստացել

Ովքեր բլոկադայի ժամանակ Ստեփանակերտում են եղել, պետք է խոստովանեն, որ վիտամինների պակասը Պալիտում են ստացել: Գուցե ինձ է այդպես թվում, բայց այդ օրերին մշակութային կյանքը մի տեսակ ակտիվացել էր:

Մի անհասկանալի էներգետիկա կար այդ դահլիճում, անգամ երբ դատարկ էր:

Չգիտեմ, քանի անգամ էր կրկնապատկվում այդ էներգետինկան, երբ Արցախի կամերային նվագախումբը լցնում էր դահլիճը:

Արցախի պատանիներն ու Խերարդո Ռոդրիգեսի տանգոյի փորձերը բլոկադայի ժամանակ:

Մարութ Վանյան