Բռնի տեղահանված եւ ՀՀ տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժով ստեղծվել է։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«ՔՊ-ն ուրանում է Արցախը, Արցախի ժողովրդի իրավուքնները։ Եվ քննիչ հանձնաժղովի վերաբերյալ իրենց մոտեցումը վերահաստատեցին այս մտահոգությունները։ Երբ դեմ քվեարկեցին հանձնաժողովի կազմի հաստատման հարցին, ցույց տվեցին, որ ապրումակցման որեւէ նշույլ անգամ չկա։ Այնուամենայնիվ, քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժով ստեղծված է, հանձնաժողովի նախագահն Արթուր Խաչատրյանն է, նա իրականացնելու է իր գործառույթները։ Այնպես որ, արցախցիներին ուղերձով դիմում ենք, որ անպայման ներգրավվեն այս աշխատանքներիր մեջ։ Արցախի Հանրապետության օրենսդիր եւ գործադիր մարմնի մեր գործընկերներին հրավիրում ենք հանդիպումների՝ սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մասով, որպեսզի մենք ներկայացնենք թե օրենսդրական նախագծեր, թե դատական հայցեր, թե հարցապնդումներ»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected]
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: