Ստեփանակերտ, 44-օրյա պատերազմ, 2020թ
Հայաստանը հույս ունի առաջիկա 1 ամսվա ընթացքում ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր դրույթները։ Այս մասին
Reuters գործակալության հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Հայաստանի նախագահը պարզաբանելով ասել է, որ խոսքը 16 հոդվածների մասին է, որը պաշտոնական Երևանը հույս ունի, որ կստորագրվի մինչև նոյեմբերի 11-22-ը Բաքվում կայանալիք Կլիմայի փոփոխության մասին COP–29 գագաթնաժողովը։
«Եթե գործը միայն մեր ձեռքում լիներ, ապա մենք կստորագրեինք այն հենց հիմա, այսօր», – ասել է նա։
Խաչատուրյանը նշել է, որ պայմանագրի մի քանի հոդվածներ դեռևս բանակցությունների փուլում են:
Հայաստանի նախագահը նշել է նաև, որ Ադրբեջանի մերձավոր դաշնակից Թուրքիայի հետ բանակցությունները լավ են ընթանում և դիտարկվում է երկու երկրների միջև սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար բացելու հարցը:
«Դա ազդանշան կլինի, որ իրական դիվանագիտական հարաբերություններն իրականություն են դարձել», – ասել է նա:
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։
Հիշեցնենք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևն այժմ գտնվում են Մոսկվայում, և փորձագետները նշում են, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրումը մոտ է։ Հարցն այն է, թե արդյոք «պայմանագիրը» կստորագրվի ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ, թե հետո։ Փաշինյանի այցը Մոսկվա Նյու Յորքից և Փարիզից հետո նշանակում է, որ համաձայնագիրը ստորագրվելու է Ռուսաստանի հովանու ներքո։