Լուսանկարում՝ Լեռնային Ղարաբաղ, 2020 թ․, Ադրբեջանը ֆոսֆորային ռումբեր է օգտագործել
Հայկական մի շարք կազմակերպություններ դիմել են «Կլիմայի աշտարակ» կողմերի համաժողովի (COP) քարտուղարությանը, , պահանջռլեվ կասեցնել ու վերանայել COP29-ը հակամարդ Բաքվում անցկացնելու որոշումը, քանզի Ադրբեձանում ոտնահարվում են հանրային վստահությունը, մարդու կյանքը, մարդու միջավայրի վիճակը, մարդու իրավունքները, բնությունը։
Բոնն, «Կլիմայի աշտարակ», կողմերի համաժողովին (COP)
Bonn, «Climate Tower», Conference of the Parties (COP)
ՄԱԿ–ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի քարտուղարության կենտրոնակայանին
Հարգելի՛ քարտուղարություն,
Այս տարի նոյեմբերի 11-ից 24-ը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովը (COP29) կկայանա Բաքվում։
Հիշեցնում ենք ձեզ, որ Արցախի հայաթափումից և բռնի տեղահանումից ընդամենը 2.5 ամիս անց ՝ 2023թ. դեկտեմբերի 11-ին, Դուբայում կայացած COP28 լիագումար նիստի որոշումը COP 29-ը Բաքվում անցկացնելու մասին՝ Ի. Ալիևը գնահատել է Արցախի հայության դեմ իր արարքին բարձր աջակցություն։
Բաքուն արհամարհում է միջազգային օրենքն ու միջազգային դատարանների որոշումները՝ կապված 2020 թվականի սեպտեմբերի 27-ի լայնամասշտաբ ագրեսիայի, 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի՝ տաս ամիսներ տևած սովամահության շրջափակումից հետո ռազմական ագրեսիայի, դրան հետևած 150 հազար հայերի դեմ տարված ցեղասպանության ու հայրենազրկման դեպքերի հետ, դա ոտնահարել է 2020 թվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, արդյունքում՝ Արցախի Հանրապետության քաղաքական իշխանավորները, զինվորները և շարքային հայերը այսօր գտնվում են գերեվարության մեջ՝ առանց իրենց իրավունքները պաշտպանելու միջազգային որևէ մեխանիզմի առկայության։
Գերեվարության մեջ գտնվող 32 հայի ՀՀ-ն կարողացավ վերադարձնել հայրենիք միայն COP29-ը հյուրընկալելու իր թեկնածությունը հօգուտ Ադրբեջանի հանելու շնորհիվ, ինչը պարտադրված քայլ էր։
Բաքուն ունի մարդու իրավունքների ոտնահարման ցնցող պատմություններ, ինչպես բնապահպանական բողոքի ցույցեր ճնշելը և լրագրողների ձերբակալությունները:
Այսօր ստացվում է, որ COP29-ի գագաթնաժողովն անցկացվում է ավտորիտար, նավթ արդյունահանող երկրում, երկիր, որի արտանետած ջերմոցային գազերը մեծ ներդրում ունեն կլիմայի գլոբալ փոփոխման մեջ, բայց որը իր իսկ արտանետած ջերմոցային գազերից ստանում է միլիարդավոր դոլարներ, որով զինվում է, որ հետո հանգիստ ու անարգելք ջախջախի ժողովրդավարության կղզյակ, չճանաչված Արցախի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետությանը։ Բաքվի ագրեսիան ենթադրում է համակարգված վայրագություններ՝ ներառյալ սպանություններ, բռնաբարություններ, անդամահատումներ, գլխատումներ և քաղաքացիական անձանց բռնի տեղահանում, ի լրումն՝ միջազգայնորեն ճանաչված հայկական տարածքների անօրինական օկուպացիայի։
Արտանետված ջերմոցային գազերով ավտորիտար Բաքվի առաջնորդը կուտակում է միլիարդներ, որ արհամարհի միջազգային դատարանի որոշումները և հանրային հայտարարի, թե միջազգային օրենքը չի գործում, ու միայն իր «երկաթե բռունցքն» է հարց լուծում։
Հիշեցնենք, որ այսօր բնապահպանական միջոցառում հյուրընկալող Բաքվի առաջնորդը 2020 թվին Արցախի անտառները ավերեց սպիտակ ֆոսֆորով, հետապնդելով այդ անտառներում թաքնված հայերին, ինչն ուղիղ շարունակությունն էր 1992 թվի հայկական Շահումյանի շրջանում ֆոսֆորի կիրառման անպատժելիության, որից Բաքվի առաջնորդը հետևություն արեց, թե միջազգային իրավունքը և միջազգային կառույցները ամուլ են։
Հավելենք, որ 1989-1991 թվականներին մոտ 8000 տոննա հնացած և արգելված թունաքիմիկատներ, հիմնականում DDT և հեքսաքլորան առաքվել է Բաքվից 53 կմ հեռավորության վրա գտնվող աղբավայր, բայց ներկայումս տեղանքում առկա է ընդամենը 4000 տոննա թունաքիմիկատ։ Հազարավոր տոննաներ արգելված քլորօրգանական այդ թունաքիմիկատները մեծ «միգրացիա» են ապրել, ստվերային վերավաճառվել Ռուսաստանում, Հարավկովկասյան ռեգիոնում։ 1984-2004 թվերին 100 անուն թունաքիմիկատներից 18735 տոննա արտադրվել է Ադրբեջանում, ներկրվել է 429 586 տոննա։ ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ տարեկան մոտ 500 տոննա թունաքիմիկատ է ներմուծվում Ադրբեջան, իսկ ըստ ԵԱՀԿ-ի տվյալների` դրանց մի մասը արգելված թունաքիմիկատներ են՝ DDT, հեքսաքլորան, իզոֆեն, նատրիումպրոֆինատ, քլորոֆոսը և այլն։ Արգելված կայուն օրգանական աղտոտիչները հայտնաբերվել են նաև արտահանվող մրգերում։
Ալիևների ընտանիքը միլիարդներ կուտակում է անգամ արգելված կայուն օրգանական աղտոտիչների կիրառումից ու անհայտ ծագման թունաքիմիկատներով ապականում բամբակի դաշտերը՝ նույնիսկ կանանց աշխատանքին զուգահեռ։
Բաքվի ռեժիմը հայտարարել է, որ Արցախի օկուպացված տարածքները վեր է ածում կոշտ կենցաղային աղբի պոլիգոնների ու վերբեռնման կետերի, իսկ Նախիջևանում 9 հա տարածքի վրա այս տարի բացում է վտանգավոր թափոնների պոլիգոն։
Որքանո՞վ է հավանական, որ միջազգային օրենք ու որոշում ոտնահարող պետական միավորը կհետևի վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին Բազելյան կոնվենցիային կամ աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության մասին կոնվենցիային, «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիային, ՄԱԳԱՏԷ-ի որոշումներին և մյուս պահանջված որոշումներին, ու չի ստեղծի տեխնածին, տարատեսակ վթարների ու աղետների սպառնալիքներ ողջ տարածաշրջանի համար։
Մենք ընդվզում ենք այս որոշման դեմ՝ անցկացնել COP29-ը հակամարդ Բաքվում, պահանջում ենք կասեցնել ու վերանայել այն, քանզի ոտնահարվում են հանրային վստահությունը, մարդու կյանքը, մարդու միջավայրի վիճակը, մարդու իրավունքները, բնությունը, երբ կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերը նման գլոբալ միջոցառումը թույլ են տալիս անցկացնել Բնությունը և նրա օրենքները ավերող ռեժիմի վերահսկողության տակ գտնվող վայրում։
Ուզում ենք հավատալ, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի քարտուղարությունը անաչառ կլինի ու հավատարիմ կլինի Բնությանն ու նրա խնդիրների լուծմանը ու կմերժի COP29-ը Բաքվում անցկացնելու ծրագիրը։
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար
«Քարավան-88» ՀԿ
«Ահազանգ» ՀԿ
«Վերադարձ Քաշաթաղ» ՀԿ
«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ
«Հանուն Հադրութի» ՀԿ
Ադրբեջանական ԽՍՀ հայերի միավորում ՀԿ
«Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ
ՄեդիաՍտեփ ՀԿ
Ստորագրություններին միանալն ազատ է
+374 93438756
+374 99438756
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: