Վրաստանը չի մասնակցի Ստամբուլում «3+3» պլատֆորմի նիստին

  • 15:45 16.10.2024

Վրացական կողմը չի մասնակցի Ստամբուլում հոկտեմբերի 18-ին կայանալիք բանակցություններին Հարավային Կովկասի վերաբերյալ, «3+3» պլատֆորմի շրջանակում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունում։

«Ոչ, մենք չենք մասնակցի Ստամբուլում «3+3» պլատֆորմի նիստին։ Վրաստանը վաղուց հայտնել է, որ չի աշխատում նշված ձեւաչափում»,- ասել է մամուլի ծառայության աշխատակցուհին։

f