6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ներկայիս Թուրքիայի արեւելքում։ Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 7.46-ին, Մալաթիա քաղաքից 46 կիլոմետր արեւելք։ Օջախը գտնվել է 9 կիլոմետր խորությունում։
Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն ստացվել։