Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը գործնականում կասեցված է. Այս մասին ասվում է Բրյուսելի գագաթնաժողովի արդյունքներով ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։
Եվրոպացի պաշտոնյաները կարծում են, որ վրացական իշխանությունների գործողությունները հակասում են եվրոպական արժեքներին, ուստի այդ երկրին ԵՄ-ին ընդունելու գործընթացը դե ֆակտո դադարեցվել է։
«Մենք կոչ ենք անում Վրաստանին ձեռնարկել ժողովրդավարական, համապարփակ և կայուն բարեփոխումներ՝ եվրաինտեգրման հիմնարար սկզբունքներին համապատասխան», – ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունենալու կարեւոր խորհրդարանական ընտրություններ, որոնց հաղթանակի հայտ է ներկայացրել «Վրացական երազանքը», որը գնալով թեքվում է դեպի Ռուսաստան եւ հեռանում է Արեւմուտքից։
Ընտրություններից մեկ շաբաթ առաջ գործընթացը կասեցնելու ԵՄ որոշումը կարող է նշանակել, որ Վրաստանում ընտրությունների արդյունքները Եվրամիությունում կանխորոշված են համարվում։
Հայաստանի զարգացման հեռանկարները մեծապես կախված կլինեն նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Վրաստանում։