Հանրապետական Ջ.Դ.Վենսը, ով Դոնալդ Թրամփի թեկնածուն է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում, հերթական սկանդալային հայտարարությունն է արել Ուկրաինայի վերաբերյալ։ Նա Կիևին կոչ է արել համաձայնել Ռուսաստանի կողմից իր տարածքների օկուպացմանը։
Համապատասխան հայտարարությունը նա արել է News Nation հեռուստաալիքի եթերում, հայտնում է Dialog.UA-ն։ Հաղորդավարի այն հարցին, թե հնարավո՞ր է նման տարբերակ, երբ Ուկրաինան ստիպված լինի իր տարածքների մի մասը զիջել ագրեսոր Ռուսաստանին, Վանսը դրական է պատասխանել.
«Ուկրաինացիները պետք է կայացնեն այս որոշումը… Նրանք արդեն չափազանց ուժասպառ են»,- ասել է Թրամփի դաշնակիցներից մեկը: Նա նաև հավելել է, որ Կիևը «չունի մարդ, զենք և փող» այս պատերազմում հաղթելու համար։ Քաղաքական գործիչը նաև հնչեցրել է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան դադարեցնելու իր տարբերակը։ Նրա խոսքերով, անհրաժեշտ է լսել երկու կողմերի պահանջները, ապա «պարտադրել իրական դիվանագիտություն»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: