Տեղեկացնում ենք, որ ,,Արցախյան գրքի շաբաթը,, մեկնարկել է հոկտեմբերի 26-ին ,,Բուկինիստ,, ընկերության՝ Երեւան, Ամիրյան 2 հասցեով մասնաճյուղում: Ցուցահանդես-վաճառքին ներկայացված գրքերը, սկսած նույն օրվա ժամը 17.00-ից, ,,Գրքի գիշերվա,, ակցիայի շրջանակում կվաճառվեն 30% զեղչով:
Արցախյան գրքի շաբաթ ցուցահանդես-վաճառքը կազմակերպել է,,Ոգի-Նաիրի,, գեղարվեստի կենտրոնը եւ ,,Բուկինիստ,, ընկերությունը: Ներկայացված են Արցախում և Հայաստանում հրատարակված գրքերը
Lուսանկարները Step1․am-ին տրամադրեց ,,Կաճառ,, գիտական կենտրոնի նախագահ Մհեր Հարությունյանը։