Զապորոժիեի շրջանի օկուպացված տարածքում նախկինում դատապարտված ռուս բանտարկյալը կրակել է քնած իր 10 գործընկերների վրա և փախել։ Այս մասին գրում է ռուսական հատուկ ծառայություններին մոտ կանգնած «Spy Dossier» Telegram ալիքը։
Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ 2-րդ գրոհային վաշտի զինծառայող Մաքսիմ Անդրեևիչ Ֆեդորչենկոն է “աչքի ընկել”՝ շաբաթ գիշերը Նովոպոկրովկա գյուղի մոտ ռուս զինվորը կրակել է իր ստորաբաժանման 10 քնած զինծառայողների վրա և անհետացել»։
Հայերի համար դժվար է հասկանալ, թե ինչպես կարող են ուկրաինական ազգանունով մարդիկ ռուսական բանակում կռվել Ուկրաինայի դեմ։ Ի տարբերություն հայ-ադրբեջանական հակամարտության, չնայած շուրջ 3 տարի շարունակվող ակտիվ պատերազմին, ուկրաինացիները ոչ միայն ապրում են Ռուսաստանում, այլև ծառայում են բանակում և զբաղեցնում պետական բարձր պաշտոններ։ Ռուս գեներալների թվում եւս կան ուկրաինացիներ։ Սա լավ պայմաններ է ստեղծում սաբոտաժի և վերը նկարագրված դեպքերի համար։ Թեկուզ, ինչ խոսք, դա վերաբերում է նաև ուկրաինական հասարակության մեջ ապրող և բանակում ծառայող ռուսներին:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: